Skip to main content

Տեղեկացնենք, որ «Հորիզոն Եվրոպա»-ի Hop On Facility մրցույթը արդեն բաց է, որի նպատակն է Ընդլայնվող երկրների՝  ներառյալ Հայաստանի, կազմակերպություններին հնարավորություն տալ միանալ «Հորիզոն Եվրոպա»-ի ընթացիկ նախագծերին՝ դառնալով արդեն իսկ ձևավորված կոնսորցիումների անդամ: Ընթացիկ նախագծերը պետք է ֆինանսավորված լինեն «Հորիզոն Եվրոպա»-ի 2-րդ հենասյան (Pillar 2) կամ EIC Pathfinder-ի մրցույթների շրջանակներում։

Մրցույթի բյուջեն 40 մլն․ եվրո է, իսկ դիմելու առաջին վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 28-ն է։ Դիմելու համար անհրաժեշտ է արդեն իսկ ընթացող նախագծերի ցանկից ընտրել համապատասխան նախագիծը, կոնկրետ առաջարկով կապվել վերջինիս համակարգողի հետ, ստանալ նրա համաձայնությունը, ապա դիմել մրցույթին։

Մրցույթի էջը՝ https://ec.europa.eu/info/funding-tenders/hop-on։

Ընթացիկ նախագծերի ցանկը՝ https://ec.europa.eu/info/funding-tenders/opportunities/portal/screen/opportunities/horizon/hop-on։

Leave a Reply