Skip to main content

Եվրոպական հանձնաժողովի (DG RTD) կողմից կկազմակերպվեն 3 նոր վեբինարներ՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա»-ին առնչվող թեմաներին: Այս վեբինարները նախատեսված են պոտենցիալ դիմումատուների, արդեն իսկ ստացված դրամաշնորհների համակարգողների, նախագծերի մասնակիցների և այլ շահագրգիռ կողմերի համար, ովքեր հետաքրքրված են «Հորիզոն Եվրոպա» ծրագրով:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել յուրաքանչյուր միջոցառման համար նախատեսված հղմամբ:

  1. Վերնագիր՝ Միանվագ ֆինանսավորումը Հորիզոն Եվրոպայում. ինչպե՞ս է այն աշխատում եւ ինչպե՞ս գրել առաջարկը:
    Ամսաթիվ՝ 2023թ. մայիսի 11, ժամը 12:00-14:00 (Երևանի ժամանակով)
    Թիրախային խումբ՝ Դիմորդներ և շահառուներ, ովքեր ներգրավված են կամ (հնարավոր է) կներգրավվեն միանվագ դրամաշնորհներում
    Միջոցառման կայք՝ https://ec.europa.eu/research/participants/docs/h2020-funding-guide/other/event230511.htm (միայն հեռավար, առանց գրանցման պահանջի)
  2. Վերնագիր՝ Տեղեկատվական հանդիպում նվիրված «Հորիզոն Եվրոպա»-ի արդյունքների խթանմանը. իրականացվող հետազոտությունների ազդեցության բարձրացումը հասարակության շրջանում
    Ամսաթիվ՝ 2023թ. մայիսի 24, ժամը 12:00-14:30 (Երևանի ժամանակով)
    Միջոցառման կայք՝ https://ec.europa.eu/research/participants/docs/h2020-funding-guide/other/event230524.htm (միայն հեռավար, առանց գրանցման պահանջի)
  3. Վերնագիր՝ «Հորիզոն Եվրոպա»-ի նախագծերի համակարգողների օր
    Ամսաթիվ՝ 2023թ. հունիսի 08, ժամը 11:30-15:00 (Երևանի ժամանակով)
    Միջոցառման կայք՝ https://ec.europa.eu/research/participants/docs/h2020-funding-guide/other/event230608.htm (միայն հեռավար, առանց գրանցման պահանջի)

Leave a Reply