Skip to main content

Տեղեկացնենք, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ին տեղի կունենա Տեղեկատվական օր՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի «Մասնակցության ընդլայնում և Եվրոպական հետազոտական տարածքի (ERA) հզորացում» ենթածրագրի (Widening participation and Strengthening the European Research Area – WIDERA) գալիք մրցույթներին (օր.՝ Twinning, Teaming, Excellence Hubs, Hop-on facility, COST Actions)։

Տեղեկատվական օրվա մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև գրանցման համար այցելել՝
https://research-innovation-community.ec.europa.eu/events/212Ya9NuxRDW3TICABE5A4/overview։

Բացի այդ, հաջորդելով վերոնշյալ միջոցառմանը, ս․թ․ դեկտեմբերի 19-ին տեղի կունենա Բրոկերային միջոցառում՝ հետաքրքրված դիմորդների միջև Եվրոպական հետազոտական տարածքի (ERA) գալիք մրցույթներին գործընկերային հարաբերությունների հաստատման նպատակով։

Բրոկերային միջոցառման մանրամասների և գրանցման համար այցելել՝
https://horizon-widera2023.b2match.io/։

Մասնակցության ընդլայնում և Եվրոպական հետազոտական տարածքի (ERA) հզորացում ենթածրագրի (Widening participation and Strengthening the European Research Area) մրցույթներն ուղղված են ԵՄ և «Հորիզոն Եվրոպա»-ին ասոցացված այն երկրներին, որոնք ունեն համեմատաբար ցածր կատարողական հետազոտության և նորարարության ոլորտում՝ նպատակ ունենալով բարձրացնել վերջինիս մակարդակը, մինչդեռ ERA մրցույթները ավելի ներառական են և նպատակ ունեն բարեփոխել և բարելավել եվրոպական հետազոտական և նորարարական համակարգը ընդհանուր առմամբ:

Մասնակցության ընդլայնում և Եվրոպական հետազոտական տարածքի (ERA) հզորացում ենթածրագրի 2023-24թթ․ աշխատանքային փաթեթ՝
https://ec.europa.eu/info/funding-tenders/opportunities/docs/2021-2027/horizon/wp-call/2023-2024/wp-11-widening-participation-and-strengthening-the-european-research-area_horizon-2023-2024_en.pdf 

Ավելին «Հորիզոն Եվրոպա»-ի կառուցվածքի մասին` https://sipac.am/horizon-europe/։

Leave a Reply