Skip to main content

Արդեն հասանելի է «Հորիզոն Եվրոպա»-ի Կլաստեր 5՝ Կլիմա, էներգետիկա և տրանսպորտ ուղղության 2023-24թթ․ աշխատանքային փաթեթի դեռևս չվավերացված տարբերակը, որը նախատեսվում է ուժի մեջ մտնել 2023թ․ հունվարից։

Հետաքրքրված և պոտենցիալ դիմորդների համար Եվրահանձնաժողովը կազմակերպում է Տեղեկատվական օրեր ս․թ․ դեկտեմբերի 15-ին և 16-ին՝ հիբրիդ եղանակով, որոնց ընթացքում կներկայացվեն վերոնշյալ աշխատանքային փաթեթում ներառված մրցույթները։ Բացի այդ դեկտեմբերի 15-ին, օրվա երկրորդ կեսին առանձին բրոքերային միջոցառում կկազմակերպվի մասնակից Ազգային կոնտակտային անձանց կողմից, որտեղ հնարավորություն կտրվի կապեր հաստատել, ծանոթանալ այլ կողմերի հետ, ովքեր հետաքրքրված կլինեն դիմելու Կլաստեր 5-ի 2023-24թթ․ գալիք մրցույթներին։

Գրանցման և մանրամասների համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ՝ https://research-and-innovation.ec.europa.eu/events/horizon-europe-info-days/cluster-5_en։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կլաստեր 5-ի հայաստանյան կոնտակտային անձի հետ հետևյալ հասցեով՝ sona.khachatryan@sipac.am կամ զանգահարել 060 623 542 հեռախոսահամարով։