Skip to main content

Pathways2Resilience-ը ԵՄ Կլիմայի փոփոխության հարմարվողականության առաքելության առաջատար նախագծերից է, որն ուղղված է բարձրացնելու եվրոպական շրջանների և համայնքների ճկունությունը կլիմայի փոփոխության պայմաններում: Այս նպատակով նախագիծը երկու մրցույթների շրջանակներում կհատկացնի 21 միլիոն եվրո ֆինանսավորում՝ աջակցելու Եվրոպայի կենսաաշխարհագրական տարածաշրջանի՝ ԵՄ անդամ պետությունների կամ ասոցացված երկրների առնվազն 100 համայնքների։

Նախագծի առաջին մրցույթի շրջանակներում ընտրված 40 շրջաններ և համայնքներ մինչև 210000 եվրոյի չափով ենթադրամաշնորհ կստանան՝ կլիմայի փոփոխության պայմաններում տեղական և տարածաշրջանային կայունության բարելավման ուղիներ ապահովելու համար: Ենթադրամաշնորհից բացի, ընտրված մարզերին ու համայնքներին կտրամադրվեն նաև աջակցային և կարողությունների զարգացման ծառայություններ՝ գործընկերային մենթորական ծրագիր, սեմինարներ, կոնֆերանսներ և խորհրդատվություն նորարարական ֆինանսական մեխանիզմների վերաբերյալ:

Մասնակցության պայմաններ՝

Մրցույթին կարող են մասնակցել Եվրոպայի կենսաաշխարհագրական տարածաշրջանի՝ ԵՄ անդամ պետությունների կամ ասոցացված երկրների դիմորդները: Մասնակցության պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Մանսակցության համար անհրաժեշտ գործունեության շրջանակը՝

  • Կլիմայական պայմանների կայունության բարելավման համար՝ տարածաշրջանային ուղիների, ծրագրերի և նորարարական պորտֆելների մշակմանն ուղղված գործողություններ՝ հիմնված առկա միտումների գնահատումների և կլիմայի փոփոխության ապագա ռիսկերի կանխատեսումների վրա։
  • Գործողություններ, որոնք աջակցում են կլիմայի փոփոխության նկատմամբ կայունության զարգացման ուղիների մշակմանը՝ ապահհովելով նաև համապատասխան շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը և վերջիններիս կարողությունների զարգացումը:
  • Հաղորդակցման, տարածման,  շահագործման և նախագծերի կառավարման հետ կապված գործողություններ:

Առաջնահերթություն կտրվի՝

  • Առավել խոցելի շրջաններին (բարձր կլիմայական ռիսկ և ցածր հարմարվողականություն)
  • Բազմազանությանը (երկրներ, կենսատարածաշրջաններ, կլիմայական ռիսկի տեսակներ, մասշտաբներ և այլն)

Նախագծի շրջանակներում կկազմակերպվեն առցանց տեղեկատվական հանդիպումներ՝ հնարավոր դիմորդներին մրցույթի մանրամասները ներկայացնելու և նրանց հարցերին պատասխանելու համար։ Տեղեկատվական հանդիպումները կանցկացվեն՝

Մրցույթը բաց է մինչև 2024 թվականի փետրվարի 22-ը (17:00 ԿԵԺ):
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք ուսումնասիրել մրցույթի ուղեցույցը և այցելել Pathways2Resilience կայք:

Leave a Reply