Skip to main content

«Անձնակազմի փոխանակումներ» նախաձեռնությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում մասնակից հաստատությունների հետազոտական և նորարարական գործունեությամբ զբաղվող անձնակազմի անդամներին՝ կարճաժամկետ միջազգային և միջոլորտային փոխանակումների համար:

Ծրագրի նպատակն է զարգացնել երկարաժամկետ համագործակցության նախագծեր տարբեր կազմակերպությունների միջև՝ ընդգրկելով ինչպես ակադեմիական, այնպես էլ ոչ ակադեմիական ոլորտները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Եվրոպայում և այլ տարածաշրջաններում տեղակայված փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ):

Նախագծերն իրականացվում են կոնսորցիումների կողմից, որոնք  ներառում են բազմաթիվ կազմակերպություններ ԵՄ-ից, Հորիզոն Եվրոպա ծրագրի հետ առնչվող երկրներից և հաճա նաև երրորդ երկրներից: 

Ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական ոլորտների հետևյալ կազմակերպությունները իրավասու են դիմել Անձնակազմի փոխանակման ծրագրին՝

  • բարձրագույն ուսումնական հաստատություններ
  • հետազոտական հաստատություններ և ենթակառուցվածքներ
  • մասնավոր հատվածի կազմակերպություններ, ներառյալ արդյունաբերությունը, բիզնեսը և փոքր և միջին ձեռնարկությունները
  • հանրային հատվածի կազմակերպությունները, ներառյալ ազգային, տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մարմինները, գործակալությունները և թանգարանները
  • այլ սոցիալ-տնտեսական դերակատարներ, ներառյալ ՀԿ-ները, բարեգործական կազմակերպությունները և այլն:

Մասնակիցները հնարավորություն կունենան մինչև 12 ամիս անցկացնել արտերկրում՝ ընդլայնելու իրենց մասնագիտական կապերը, փոխանակելու գիտելիքներ և իրականացնելու որակյալ հետազոտություններ: Եվրահանձնաժողովը 78,5 մլն եվրո կհատկացնի մոտավորապես 75 նախագծերի աջակցության համար։

Եթե  ցանկություն ունեք դիմելու Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ ծրագրի «Անձնակազմի փոխանակման» մրցույթին, ապա նախագծի առաջարկ պատրաստելու վերաբերյալ օգտակար խորհուրդներ կարող եք գտնել այս ուղեցույցում։

Մրցույթը բաց է մինչև 2024 թվականի փետրվարի 28-ը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Leave a Reply