Skip to main content

«Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ և Քաղաքացիներ» մրցույթը նպատակ ունի գիտությունն ու գիտնականներին ավելի մոտեցնել ոլորտին առավել քիչ առնչվող հանրության ամենատարբեր սոցիալական խմբերին՝ գիտական միջոցառումներում ներգրավման միջոցով։

Ծրագիրը 15,4 միլիոն եվրո է հատկացնելու շուրջ 50 ծրագրերի կազմակերպման համար՝ ուղղված

  • «Եվրոպական գիտնականների գիշերվա» երկու հաջորդական միջոցառումներին՝ նախատեսված 2024 և 2025 թվականներին,
  • «Գիտնականները դպրոցում» գործողություննեի իրականացմանը՝ երկու հաջորդական տարվա մեջ:

Ծրագրին կարող են մասնակցել՝

  • գիտահետազոտական կազմակերպություններ (պետական/մասնավոր),
  • ընկերություններ,
  • պետական մարմիններ,
  • գիտական ուղղվածությամբ թանգարաններ,
  •  հիմնադրամներ,
  • լրատվական կազմակերպություններ։

Մրցույթը խրախուսում է մասնակիցներին կենտրոնանալ այն առաջնայնությունների վրա, որոնք սահմանված են Եվրոպական հանձնաժողովի կողմից, ինչպիսիք են «ԵՄ Առաքելությունները» և «ԵՄ կանաչ գործարքը»։

Եթե  ցանկություն ունեք դիմելու «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ և Քաղաքացիներ» մրցույթին, ապա նախագծի առաջարկ պատրաստելու վերաբերյալ օգտակար խորհուրդներ կարող եք գտնել այս ուղեցույցում։

Մրցույթը բաց է մինչև 2023 թվականի հոկտեմբերի 25-ը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Leave a Reply