Skip to main content

2023թ․ ապրիլի 14-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ ճանաչողական այց «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնության (ՀՏԱ) հիմնադիր բուհերի (Երևանի պետական ​​համալսարան, Ազգային ագրարային համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Ռուս-հայկական համալսարան), Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) և «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամի (ԳՆԳԱԿ) ներկայացուցիչների համար։

Հանդիպման նպատակն էր տեղում ծանոթանալ համալսարանում իրականացվող ծրագրերին ՀՏԱ 5 ուղղություններով և քննարկել ՀՏԱ անդամ համալսարանների հետ համագործակցության հետագա հնարավորությունները։

Այցի ընթացքում ներկայացվել են ՀԱՀ-ի ծրագրերն ու ձեռնարկումները, որոնք միտված են սիներգիա ստեղծելու բուհերի նախաձեռնությունների հետ ՀՏԱ-ի շրջանակներում և քննարկվել են տեղական կլաստերների կարողությունների զարգացման հնարավորությունները:

Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր «Հորիզոն Եվրոպա» ծրագրին, որտեղ ԳՆԳԱԿ-ի հրավիրված փորձագետները ներկայացրեցին համապատասխան «Հորիզոն Եվրոպա» ծրագրերն ու մրցութները, ինչպես նաև Եվրոպական ֆինանսավորման այլ հնարավորություններ և նախաձեռնություններ՝ խթանելու ՀՏԱ բուհերի և այլ  շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությունը ԵՄ դրամաշնորհային ծրագրերին:

Leave a Reply