Skip to main content

Net4SocietyHE նախագիծը և  Ազգային կոնտակտային անձանց (ԱԿԱ) ցանցը սույն թվականի հոկտեմբերի 19-ին կազմակերպում են առցանց բրոքերային միջոցառում՝ նվիրված Կլաստեր 2-ի՝ «Մշակույթ, ստեղծարարություն և ներառական հասարակություն»  2023 թվականի մրցույթների համար կոնսորցիումի ստեղծմանը։

Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար այցելեք Net4Society Կլաստեր 2 ցանցային հարթակ, որը հասանելի է ամբողջ տարվա ընթացքում և հնարավորություն է տալիս գտնել գործընկերներ Կլաստեր 2-ի առաջիկա մրցույթների համար:

Բրոքերային միջոցառմանը նախորդում է Կլաստերի 2-ին նվիված՝ 2023 թվականի հոկտեմբերի 18-ին կայանալիք տեղեկատվական օրը, որը նպատակ ունի դիմորդներին ծանոոթացնել Կլաստերի 2-ի 2024 թվականի աշխատանքային ծրագրում ներառված թեմաների հետ:

Կլաստեր 2-ի բոլոր նախագծերը պետք է ուղղված լինեն «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2021-2024 թթ․ ռազմավարական պլանին համապատասխանող երեք ոլորտների՝

  • ժողովրդավարություն և կառավարում,
  • եվրոպական մշակութային ժառանգություն և մշակութային ու ստեղծարար ոլորտներ,
  • սոցիալական և տնտեսական վերափոխումներ։

Լրացուցիչ տեղեկատվության և գրանցման համար խնդրում ենք այցելել այստեղ:

Leave a Reply