Skip to main content

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն նոր բրոքերային միջոցառումներ՝

1. «Եվրոպայի երկաթուղիները» բրոքերային միջոցառում – 2025 թ. սեպտեմբերի 24 – Գդանսկ, Լեհաստան

Միջոցառումը կազմակերպվում է Եվրոպական երկաթուղային համատեղ ձեռնարկության (EU-Rail JU) կողմից՝ PKP S.A.-ի և ԵՄ հետազոտական ծրագրերի Ազգային կոնտակտային անձանց (ԱԿԱ) հետ համագործակցությամբ։ Բրոքերային միջոցառման նպատակն է համախմբել երկաթուղային ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտի նորարարական պահանջներն ու ֆինանսավորման հնարավորությունները։ Մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել գործընկերային հանդիպումների, փոխանակել նախագծային գաղափարներ և ավելին իմանալ EU-Rail 2025 թ. նախագծերի մրցույթների վերաբերյալ։ Մրցույթը բաց կլինի 2025 թ. հոկտեմբերի 8-ից մինչև 2026 թ. փետրվարի 11-ը։

2. «Տիեզերքի ապագայի ֆինանսավորում. Հորիզոն Եվրոպա» – 2025 թ. հոկտեմբերի 22–23 – Ռիգա, Լատվիա

Լատվիայի Գիտության խորհուրդը TECHRITORY ֆորումի շրջանակում կազմակերպում է բրոքերային միջոցառում, որը նվիրված է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Կլաստեր 4-ի («Թվայնացում, արդյունաբերություն և տիեզերք») 2026–2027 թթ. աշխատանքային ծրագրին։ Մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել տեղեկատվական սեսիաների, ներկայացնել իրենց նախագծային գաղափարները և հաստատել համագործակցություններ գործընկերների հետ։ Միջոցառումը նաև հնարավորություն է տալիս օգտվելու TECHRITORY ֆորումի ծրագրից, որտեղ ելույթ են ունենալու ավելի քան 600 բանախոս։

Միջոցառման գրանցման վերջնաժամկետն է 2025 թ. հոկտեմբերի 21-ը, ժամը 17:00 (ԿԵԺ)։

Բրոքերային միջոցառումների նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև:

Բրոքերային միջոցառումների պարբերաբար թարմացվող ցանկին կարող եք ծանոթանալ այցելելով NCP_WIDERA.NET կայք։

ՆՇՈՒՄ․ Եթե արդեն գրանցվել եք բրոքերային միջոցառումներին մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

Leave a Reply