Skip to main content

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն մի շարք նոր բրոքերային միջոցառումներ՝

1. «Խելացի քաղաքներ» – Նորարարության բաց մարտահրավերները 2024 – 2024թ. նոյեմբերի 5-7 – Բարսելոնա, Իսպանիա

Բրոքերային միջոցառումը բացառիկ հնարավորություն է հաստատելու կապեր պետական ​​և մասնավոր կազմակերպությունների հետ, որոնք փնտրում են նոր տեխնոլոգիական լուծումներ քաղաքային ոլորտի մարտահրավերների լուծման համար: Մասնակիցները հնարավորություն կունենան լսելու նաև տարբեր պետական ​​կառույցների ներկայացուցիչների, ովքեր փնտրում են լուծումներ իրենց առջև ծառացած ոլորտի կոնկրետ մարտահրավերների համար:

2. Առողջության նորարարական նախաձեռնության 2025թ. մրցույթներին նվիրված բրոքերային միջոցառում – 2024թ. նոյեմբերի 12-14 – Բրյուսել, Բելգիա

Բրոքերային միջոցառման նպատակն է նպաստել գործընկերային կապերի հաստատմանը և կոնսորցիումների ձևավորմանը՝ «Առողջության նորարարական նախաձեռնության» (IHI) շրջանակներում  հաջորդ մրցույթներին դիմելու համար: IHI-ն ԵՄ և Եվրոպական կենսաբանական գիտությունների ոլորտային գործընկերություն է, որն ուղղված է առողջապահական հետազոտությունների ու նորարարությունների խթանմանը:

3. «Բիզնեսը բիզնեսի համար» (B2B) բրոքերային միջոցառում կայուն նյութերի վերաբերյալ – 2024թ. նոյեմբերի 13-14 – Քյոլն, Գերմանիա

Բրոքերային միջոցառման շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել նորարարական տեխնոլոգիաների մատակարարների, հաստատել նոր կապեր և գտնել նոր գործընկերներ իրենց գիտահետազոտական նախագծերի համար:

4. ԵՄ ջրածնային շաբաթ* – 2024թ. նոյեմբերի 18-22 – Բրյուսել, Բելգիա

Մասնակիցները հնարավորություն կունենան ներկա գտնվելու կոնֆերանսների ավելի քան 25 նիստերի և լսելու շուրջ 200 խոսնակների: Միջոցառման ընթացքում կուսումնասիրվեն ջրածնի բոլոր ասպեկտները, ոլորտի միտումները, մարտահրավերներն ու հնարավորությունները, նորարարություններն ու զարգացող տեխնոլոգիաները:

* ճանապարհորդական դրամաշնորհ կտրամադրվի միայն այն դիմորդներին, ովքեր կմասնակցեն տեխնոլոգիական ֆորումի (TechForum) փիչինգի փուլին:

5. Տիեզերական տեխնոլոգիաների ցուցահանդես Եվրոպայում – 2024թ. նոյեմբերի 19-21 – Բրեմեն, Գերմանիա:

Տիեզերական տեխնոլոգիաների ցուցահանդեսը տիեզերական արդյունաբերության մասնագետների համար նախատեսված կարևորագույն միջոցառում է, որը հնարավորություն է տալիս ընդլայնել գործընկերների շրջանակը, հանդիպել ոլորտի առաջատար դերակատարների հետ և ծանոթանալ տիեզերական տեխնոլոգիաների վերջին զարգացումներին: Մասնակիցները կարող են պլանավորել անհատական ​​հանդիպումներ գործընկերների հետ՝ հնարավոր համագործակցություններ հաստատելու նպատակով:

6. Կատարյալ փիչինգ և եվրոպական կենսատնտեսության խթանում 2024 – 2024թ. դեկտեմբերի 3 – Բրյուսել, Բելգիա

Երկօրյա այս միջոցառումը նվիրված է միջսահմանային և միջոլորտային փիչինգին և գործընկերային հարաբերւթյունների հաստատմանը: Միջոցառումը նպատակ ունի կապել ոլորտը կենսաբանական նորարարական տեխնոլոգիաների հետ, մեկտեղել նորարարներին և ներդրողներին, նպաստել համագործակցությունների հաստատմանը՝ կենսահիմնված տնտեսության մեջ նորարարական արդյունաբերական արժեքային շղթաների զարգացման համար:

7. Սնունդ, կենսատնտեսություն, բնական ռեսուրսներ, գյուղատնտեսություն և մաքուր միջավայր՝ առողջ կյանքի համար – 2025թ. փետրվարի 13 – Լյուբլյանա, Սլովենիա

Բրոքերային միջոցառումը հնարավորություն կընձեռի մասնակիցներին ներկայացնել իրենց նախագծերը և հաստատել կապեր սննդի, կենսատնտեսության, բնական ռեսուրսների, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի ոլորտների գիտանականների և գիտահետազոտական հաստատությունների հետ: Մասնակիցները կունենան նաև հնարավորություն կազմելու կոնսորցիումներ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և այլ եվրոպական ծրագրերի առաջիկա միջազգային մրցությերին դիմելու համար: «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում միջոցառումը կանդրադառնա մասնավորապես Բաղադրիչ III-ին՝  Եվրոպական նորարարության խորհուրդին (EIC), ԵՄ առաքելություններին (EU Missions) և Բաղադրիչ II-ին՝ կլաստեր 6-ին՝ Պարեն, կենսատնտեսություն, բնական ռեսուրսներ, գյուղատնտեսություն և շրջակա միջավայր:

Բրոքերային միջոցառումների նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև: Ստորև կարող եք ծանոթանալ բոլոր առաջիկա բրոքերային միջոցառումների ցանկին՝

ՆՇՈՒՄ․ Եթե արդեն գրանցվել եք բրոքերային միջոցառումներին մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

Leave a Reply