Skip to main content

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն ևս երեք նոր բրոքերային միջոցառումներ՝

1. SlovakiaTech 2024 համաժողովի շրջանակներում անհատական հանդիպումներ – սեպտեմբերի 24-25 – Կոշիցե, Սլովակիա

SlovakiaTech 2024 համաժողովի շրջանակներում կանցկացվի անհատական ​​հանդիպումների ձևաչափով բրոքերային միջոցառում՝ նախատսված այն կազմակերպությունների համար, որոնք նպատակ ունեն ստեղծելու նոր բիզնես, տեխնոլոգիաներ կամ հաստատելու գիտահետազոտական ​​կապեր: Միջոցառումը համատեղում է միջազգային համաժողովը նորարարության և տեխնոլոգիաների ցուցահանդեսի հետ, որի նպատակն է համախմբել սլովակ և միջազգային փորձագետներին նորարարության, արդյունաբերական տեխնոլոգիաների, տրանսպորտի, լոգիստիկայի, էներգետիկայի, շրջակա միջավայրի և կրթության ոլորտներում: Բրոքերային միջոցառումը հնարավորություն կընձեռի մասնակիցներին ցուցադրելու իրենց ապրանքներն ու ծառայությունները, գտնել նոր գործընկերներ և ծանոթանալ ոլորտի վերջին միտումներին:

1. Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024 – հոկտեմբերի 23-24 – Վարշավա, Լեհաստան

Միջոցառումը նվիրված է կայուն տնտեսության ոլորտին և ուղղված է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի կլաստեր 4-ի`  թվայնացում, արդյունաբերություն և տիեզերք, և կլաստեր 5-ի` կլիմա, էներգետիկա և տրանսպորտ, մրցույթների թեմատիկ ուղղությունների քննարկմանը: Բրոքերային միջոցառումը եզակի հարթակ է գիտնականների/հետազոտողների և ձեռնարկատերերի համար՝ ներկայացնելու իրենց նախագծային առաջարկների գաղափարները, հաստատելու կապեր ոլորտի ներկայացուցիչների հետ և համագործակցելու իրենց նախագծային հետաքրքրությունները կիսող գործընկերների հետ:

3. «Հորիզոն Եվրոպա» ծրագրի բրոքերային միջոցառում՝ նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաներին – 2024թ. հոկտեմբերի 30-31 – Ռիգա, Լատվիա

Լինելով 5G Techritory ֆորումի մաս, բրոքերային միջոցառումն ուղղված է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի կլաստեր 4-ի`  հիմնականում թվայնացման թեմաների քննարկմանը, ներառելով՝ հաջորդ սերնդի հաշվողական տեխնոլոգիաներ, Արհեստական և գեներատիվ արհեստական բանականություն, ռոբոտաշինություն, քվանտային տեխնոլոգիաներ, առաջադեմ սենսորային տեխնոլոգիաներ և այլ հարակից թեմաներ: Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան կապեր հաստատել հետազոտողների և ձեռնարկատերերի հետ՝ միաժամանակ ուսումնասիրելով նորարարական նախագծերի շուրջ համագործակցային հնարավորությունները: Ունենալով ավելի քան 600 բանախոսներ և հյուրեր, միջոցառումը նախատեսում է տրամադրել բացառիկ հարթակ թվային տեխնոլոգիաների նախաձեռնությունների առաջխաղացման համար:

Բրոքերային միջոցառումների նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև: Ստորև կարող եք ծանոթանալ առաջիկա բրոքերային միջոցառումների ցանկին՝

ՆՇՈՒՄ Եթե արդեն գրանցվել եք բրոքերային միջոցառումներին մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

Leave a Reply