Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն նոր բրոքերային միջոցառումներ՝
1. Circular Bio-Based Europe համատեղ նախաձեռնության բրոքերային միջոցառում – 2026թ. ապրիլի 21 – Բրյուսել, Բելգիա
Circular Bio-based Europe համատեղ նախաձեռնությունը «Հորիզոն Եվրոպա» ծագրի ներքո գործող հանրային–մասնավոր հատվածների գործընկերություն է, որը աջակցում է մրցունակ և կայուն շրջանաձև (circular) կենսահիմնական (bio-based) արդյունաբերությունների հետազոտության և նորարարության զարգացմանը Եվրոպայում։
Նախաձեռնությունը կազմակերպում է մեկօրյա բրոքերային միջոցառում, որը նպատակ ունի աջակցել 2026 թ. CBE JU նախագծերի մրցույթների համար համագործակցությունների հաստատմանը։ Միջոցառումը կմիավորի հայտատուներին, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներին և Bio-based Industries Consortium-ի անդամներին՝ գործընկերների որոնման, գաղափարների փոխանակման և կոնսորցիումներ ձևավորելու նպատակով։ Միջոցառման ընթացքում կկազմակերպվեն գործընկերային հանդիպումներ և թրեյնիգներ։
Գրանցումը բաց է մինչև 2026թ. ապրիլի 14-ը:
2. Կլիմա, էներգիա և շարժունակություն – 2026թ. ապրիլի 27-28 – Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Բրոքերային միջոցառումն ուղղված է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի երկրորդ հիմնասյան՝ Կլաստեր 5-ի՝ Կլիմա, Էներգիա և Շարժունակություն 2026թ. նախագծերի մրցույթներին և նպատակ ունի աջակցելու կոնսորցիումների ձևավորմանը։ Միջոցառումը կմիավորի հետազոտողների, ոլորտի փորձագետների և բիզնես առաջնորդների՝ համակցված բեռնափոխադրումների, խելացի շենքերի, կայուն բնակարանաշինության և արդյունաբերական ջեռուցման լուծումների ոլորտում համագործակցության հաստատման համար:
Մասնակիցներն արդյունքում կունենան նպատակային համագործակցություն, ինտերակտիվ աշխատաժողովների մասնակցություն և քննարկումներ ամենատարբեր փորձագետների հետ, ինչպես նաև հնարավորություն՝ ներկայացնելու իրենց նախագծային գաղափարները։
3. Մշակույթ, ստեղծարարություն և ներառական հասարակություն – 2026թ. մայիսի 28-29 – Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Միջոցառումը նվիրված է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի երկրորդ հիմնասյան՝ Կլաստեր 2-ի՝ Մշակույթ, ստեղծարարություն և ներառական հասարակություն 2026թ. մրցույթներին և նպատակ ունի աջակցել կոնսորցիումների ձևավորմանը: Այն կմիավորի հետազոտողների, նորարարների և ժողովրդավարության, մշակութային ժառանգության, կրթության, սոցիալական ներառականության և միգրացիայի ոլորտների ամենատարբեր շահառուների։
Մասնակիցները հնարավորություն կունենան կապ հաստատել հնարավոր գործընկերների հետ և բարձրացնել իրենց նախագծային հայտերի մրցունակությունը։
4. Net4Society նախագծի բրոքերային միջոցառում – 2026թ. հունիսի 1-2 – Փարիզ, Ֆրանսիա
Net4Society նախագծի կողմից կազմակերպված բրոքերային այս միջոցառումը նվիրված է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Կլաստեր 2-ին՝ Մշակույթ, ստեղծարարություն և ներառական հասարակություն։ Այն նպատակ ունի միավորելու տարբեր շահառուների Եվրոպայից և նրա սահմաններից դուրս՝ աջակցելու համագործակցային կապերի հաստատմանը և մրցունակ կոնսորցիումների ձևավորմանը 2026թ. նախագծերի համար։
Միջոցառումն առաջարկում է նախապես ծրագրված երկկողմ հանդիպումներ, փիչինգի սեսիաներ և ինտերակտիվ աշխատաժողովներ, որտեղ մասնակիցները կարող են ներկայացնել իրենց նախագծային գաղափարները, ստանալ փորձագիտական խորհրդատվություն և բարելավվել իրենց նախագծերը։ Բրոքերային միջոցառումը բացառիկ հնարավորություն է ընդլայնելու միջազգային համագործակցությունը և հաստատելու նոր կապեր «Հորիզոն Եվրոպա» ծրագրի փորձագետների և Ազգային կոնտակտային անձանց (NCPs) հետ։
Գրանցումը բաց է մինչև 2026թ. մայիսի 25-ը։
Բրոքերային միջոցառումների նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև:
Բրոքերային միջոցառումների պարբերաբար թարմացվող ցանկին կարող եք ծանոթանալ այցելելով NCP_WIDERA.NET կայք։
ՆՇՈՒՄ․ Եթե արդեն գրանցվել եք բրոքերային միջոցառումներին մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

