Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն նոր բրոքերային միջոցառումներ՝
1. Հաջողակ Հետազոտություն և Նորարարություն Եվրոպայում 2026 – 2026թ. փետրվարի 19–20 – Դյուսելդորֆ, Գերմանիա
«Successful R&I in Europe» եվրոպական համագործակցային 13-րդ այս միջոցառումը միտված է միավորել հետազոտական կազմակերպություններին, համալսարաններին, ՓՄՁ-ներին, ընկերություններին և այլ շահագրգիռ կողմերին, ովքեր պատրաստվում են դիմել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2026 թվականի թեմատիկ մրցույթներին։ Միջոցառումն առաջարկում է թեմատիկ կլաստերների համար նախատեսված սեսիաներ, գործընկերների որոնում և նախագծային գաղափարների ներկայացման հնարավորություններ։
Միջոցառումը հայտնի է միջազգային մասնակիցներ ներգրավելով և առաջիկա մրցույթների համար բարձրորակ կոնսորցիումների ստեղծմանը աջակցելով։ Գրանցումը բաց է մինչև 2026 թվականի փետրվարի 6-ը, եթե տեղերի քանակը ավելի շուտ չլրանա։
2․ SICUR 2026 բրոքերային միջոցառում – 2026թ. փետրվարի 24-26 – Մադրիդ, Իսպանիա
Միջոցառումն ուղղված է անվտանգության ոլորտում համագործակցության խթանմանը, մասնավորապես, «Հորիզոն Եվրոպա» ծրագրի կլաստեր 3-ի՝ «Քաղաքացիական անվտանգությունը հանուն հասարակության» շահառուների շրջանում կոնսորցիումների ձևավորմանը՝ ծրագրի 2026թ. մրցույթներին դիմելու համար: Բրոքերային միջոցառումը կմեկտեղի տարբեր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ՓՄՁ-ներին, ստարտափներին, կորպորատիվ ձեռնարկություններին, հետազոտական կենտրոններին, ասոցիացիաներին, ոլորտի մասնագետներին ու սպառողներին՝ ցուցադրելու և ուսումնասիրելու անվտանգության, կիբերանվտանգության, հրդեհային, արտակարգ իրավիճակների և աշխատավայրի անվտանգության տեխնոլոգիական զարգացումները։
Գրանցումը բաց է մինչև 2024 թվականի փետրվարի 26-ը։
3. Նոր Եվրոպական Բաուհաուս (NEB) նախաձեռնության բրոքերային միջոցառում – 2026թ. մարտի 5 – Բրյուսել, Բելգիա
Բրոքերային միջոցառման նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և կազմել կոնսորցիումներ Նոր Եվրոպական Բաուհաուս (NEB) նախաձեռնության 2026 թվականի մրցույթներին մասնակցելու համար։ Միջոցառումը կհամախմբի համալսարանների, գիտահետազոտական կենտրոնների, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի, որոնք ներգրավված են գիտահետազոտական և նորարարական նախագծերում: Վերջիններս հնարավորություն կունենան ներկայացնել իրենց նախագծային գաղափարները, կիսվել իրենց փորձառությամբ և գտնել հնարավոր գործընկերներ։ Նոր Եվրոպական Բաուհաուս նախաձեռնության մրցույթներն ունեն տրանսդիսցիպլինար մոտեցում՝ ներառելով հանրային իշխանությունների, համայնքների, քաղաքացիական հասարակության, մշակութային և ստեղծագործ ոլորտների դերակատարներին, ինչպես նաև ճարտարապետության, քաղաքաշինության, արվեստի, ինժեներիայի, առողջապահության, տնտեսագիտության և հասարակական գիտությունների ոլորտների ներկայացուցիչների։
Միջոցառման գրանցման վերջնաժամկետն է 2026 թվականի մարտի 1-ը։ Միջոցառումը հաջորդում է Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպվող Նոր Եվրոպական Բաուհաուս (NEB) նախաձեռնության տեղեկատվական միջոցառմանը, որը կանցկացվի առցանց՝ փետրվարի 24-ին։
4. Էներգաարդյունավետ շինություններ և Նոր Եվրոպական Բաուհաուս բրոքերային միջոցառում – 2026թ. մարտի 11 – Բրյուսել, Բելգիա
Միջոցառումը կազմակերպվում է «Էներգաարդյունավետ շինություններ և Նոր Եվրոպական Բաուհաուս» բրոքերային միջոցառուման և ուսումնական այցի շրջանակներում և նպատակ ունի մասնակիցներին աջակցել գործընկերների որոնման և նախագծերի մշակման գործում՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հնարավորությունների համատեքստում։ Բրոքերային միջոցառման ընթացքում նախատեսվում են 15 րոպեանոց անհատական հանդիպումներ քննարկումների համար՝ նախապես պայմանավորվածությամբ: Միջոցառումը կանդրադառնա էներգաարդյունավետ շինություններին, Նոր Եվրոպական Բաուհաուս նախաձեռնության սկզբունքներին (կայունություն, գեղագիտություն, ներառականություն), շինանյութերի նորարարական լուծումներին, ինչպես նաև շինարարության մեջ շրջանաձև տնտեսության սկզբունքներին: Միջոցառումը բաց է ստարտափների, ընկերությունների, գիտահետազոտական կազմակերպությունների, քաղաքային իշխանությունների և պետական հաստատությունների համար, որոնք գործընկերներ են փնտրում եվրոպական նախագծերում մասնակցության համար։
5. Circular Bio-Based Europe՝ բրոքերային միջոցառում համատեղ նախաձեռնությամբ – 2026թ. ապրիլի 21 – Բրյուսել, Բելգիա
Circular Bio-based Europe (CBE JU) համատեղ նախաձեռնությամբ կկազմակերպվի մեկօրյա բրոքերային միջոցառւմ, որը նպատակ ունի աջակցել 2026 թ. CBE JU նախագծերի մրցույթների համար համագործակցությունների հաստատմանը։ Միջոցառումը կմիավորի հայտատուներին, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներին և Bio-based Industries Consortium-ի անդամներին՝ գործընկերների որոնման, գաղափարների փոխանակման և կոնսորցիումներ կառուցելու նպատակով։
Միջոցառման ընթացքում կկազմակերպվեն գործընկերային հանդիպումներ, բրոքերային նստաշրջաններ և թրեյնիգներ։ Գրանցումը բաց է մինչև 2026թ. ապրիլի 14-ը:
Circular Bio-based Europe համատեղ նախաձեռնությունը «Հորիզոն Եվրոպա» ծագրի ներքո գործող հանրային–մասնավոր հատվածների գործընկերություն է, որը աջակցում է մրցունակ և կայուն շրջանաձև (circular) կենսահիմնական (bio-based) արդյունաբերությունների հետազոտության և նորարարության զարգացմանը Եվրոպայում։
4․ SMI2G – Անվտանգության տեղեկատվական և նորարարական խմբի միջոցառում – 2026թ․ ապրիլի 23-24 – Փարիզ, Ֆրանսիա
Բրոքերային միջոցառումը նպատակ ունի համախմբելու այն հետազոտողներին և նորարարներին, ովքեր փնտրում են գործընկերներ կազմելու կոնսորցիումներ՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի կլաստեր 3-ի՝ «Քաղաքացիական անվտանգությունը հանուն հասարակության» 2026թ․ մրցույթներին մասնակցելու համար։ Միջոցառմանը հանդես կգան ոլորտի բանախոսներ, կկազմակերպվեն փորձագիտական պանելային քննարկումներ, և կոնկրետ մրցույթների փիչինգ սեսիաներ:
Բրոքերային միջոցառումների նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև:
Բրոքերային միջոցառումների պարբերաբար թարմացվող ցանկին կարող եք ծանոթանալ այցելելով NCP_WIDERA.NET կայք։
ՆՇՈՒՄ․ Եթե արդեն գրանցվել եք բրոքերային միջոցառումներին մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

