Skip to main content

Եվրոպական հանձնաժողովը, համագործակցելով Գիտական և նորարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (ԳՆԳԱԿ) հետ՝ որպես  «Հորիզոն Եվրոպա» (ՀԵ) ծրագրի Ազգային կնտակտային անձանց համակարգման գրասենյակ, հրավիրում է Հայաստանի գիտնականներին և նորարարներին մասնակցելու «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հայտադիմումների նախապատրաստման թրեյնինգների շարքին, ինչպես նաև եվրոպական փորձագետների կողմից կազմակերպվող հայտադիմումների նախապատրաստման անհատական խորհրդատվական հանդիպումներին:

Հայտադիմումների նախապատրաստման խորհրդատվական հանդիպումների նպատակն է անհատականացված աջակցություն տրամադրել նախագծերի կոնկրետ առաջարկներ ներկայացնողներին: Միջոցառումներն ուղղված կլինեն «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում հնարավորությունների ներկայացմանը և հնարավոր դիմորդների մրցունակ հայտադիմուներ  նախապատրաստելու հմտությունների զարգացմանը։

Հրավիրում ենք մասնակցելու գիտնականներին,  գիտատար և նորարական ձեռնարկությունների ներկայացուցիչներին, երիտասարդ հետազոտողներին և ասպիրանտներին օգտվելու այս բացառիկ հնարավարությունից։

Միջոցառումները տեղի կունենան Երևանում՝ 2024 թ. հունվարի 29-ից փետրվարի 2-ը։ 

Հետաքրքրվածներին խնդրում ենք գրանցվել մինչև 2024թ. հունվարի 15-ը՝ երկուշաբթի։

Leave a Reply