Skip to main content

2023թ. Մարտի 1-ին, ժամը 14։00-ին, Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ) կանցկացնի Եվրոպական գիտահետազոտական դրամաշնորհային  «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված տեղեկատվական միջոցառում, որը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Բուսաբունության ինստիտուտի նիստերի դահլիճում՝ ք. Երևան 0063, Աճառյան փ.1։

Միջոցառման ընթացքում կներկայացվեն՝

  • Հորիզոն Եվրոպա ծրագրի ընդհանուր բնութագիրը և մասնակցության պայմանները,
  • Widening ենթածրագիրը (Twinning, Excellence Hub, ERA Chair և այլն),
  • Ոլորտին առնչվող «Հորիզոն Եվրոպա»-ի թեմատիկ փաթեթներում ներառված մրցույթների օրինակներ /Կլաստեր 6․Պարեն, կենսատնտեսություն, բնական ռեսուրսներ, գյուղատնտեսություն և շրջակա միջավայր/,
  • Մարի Սկլոդովսկա-Կյուրի ենթածրագիրը,
  • Funding and Tenders Portal-ից օգտվելու հիմնական քայլերը, գործընկերների որոնում,
  • Այլ ենթածրագրեր (COST,  EURAXESS):

Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել:

Հարցերի դեպքում գրել կամ զանգահարել՝

info@sipac.am
060 623 542, 010525432

Leave a Reply