Skip to main content

Եվրոպական հանձնաժողովի և «Գիտական և նորարական գործընկերությանն աջակցման կենտրոն»-ի համագործակցությամբ փետրվարի 13-17-ը «Հորիզոն Եվրոպա»-ի հայտադիմումների կազմման կարողությունների զարգացմանն ուղղված վերապաստրաստական հավաք էր կազմակերպվել պոտենցիալ դիմորդների համար։ Միջոցառման ընթացքում հույն և իտալացի փորձագետների մասնագիտական ելույթների և խմբային աշխատանքների շնորհիվ մոտ 50 մասնակիցներ սովորեցին, թե ինչպես կազմել հայտադիմումները՝ Գերազանցություն, Ազդեցություն, Աշխատանքային փաթեթներ, Բյուջեի կազմում և այլ ենթաբաժինների տեսանկյունից։ Բացի այդ, այն մասնակիցները, ովքեր նախապես ներկայացրել էին իրենց գաղափարները, ստացան անհատական խորհրդատվություն հետագայում «Հորիզոն Եվրոպա»-ի հայտադիմումների կազմման և բարելավման հետ կապված։

Ավելին, կազմակերպվել էր նաև կեսօրյա կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստում «Հորիզոն Եվրոպա»-ի ազգային կոնտակտային անձանց համար, որի ընթացքում ներկայացվեցին նոր 2023-24 աշխատանքային փաթեթները և մի շարք այլ մանրամասներ վերջինների վերաբերյալ։

Պլանավորվում է նման միջոցառումների շարք կազմակերպել նաև հաջորդ տարի, ինչի մասին հավելյալ կհայտարարի ավելի ուշ։

Leave a Reply