Skip to main content

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի NCP_WIDERA.Net նախագծի շրջանակներում մեկնարկել է նոր մրցույթ՝ նախատեսված ընդլայնվող երկրների հետազոտությունների կառավարման մասնագետների համար՝ կատարելու եռօրյա ուսումնական այց դեպի Ֆինլանդիա՝ Տամպերեի համալսարանի հետազոտությունների և նորարարական ծառայությունների բաժին:

Ուսումնական այցի հիմնական նպատակն է ընդլայնվող երկրների (ներառյալ Հայաստանի) հետազոտությունների կառավարման մասնագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ ԵՄ առաջատար հետազոտական ​​կազմակերպության գերազանց փորձին և հմտություներին՝ ձեռք բերված գիտելիքը իրենց հաստատություններում  կիրառելու և գիտական համայնքին ուղղված իրենց ծառայությունները բերելավելու նպատակով:

Հետազոտությունների կառավարման մասնագետներ համարվում են՝ հետազոտական ​​քաղաքականության խորհրդատուները, հետազոտական ​​մենեջերները (դրամաշնորհների աջակցության ստորաբաժանում), գիտելիքի փոխանցման պատասխանատուները, բիզնես ծրագրերի մշակողները, գիտելիքի բրոքերները և նորարարության մենեջերները՝ համաձայն WIDERA WP 2022-2023, էջ 115:

Ուսումնական այցը տեղի կունենա 2024 թ. մայիսի 14-16-ը Ֆինլանդիայում՝ Տամպերեի համալսարանում։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024 թ մարտի 29-ը, ժամը՝ 17:00 (Երևանի ժամանակով)։

Լրացուցիչ տեղեկությունների և դիմելու ընթացակարգին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել NCP_WIDERA.Net կայք։

Leave a Reply