Skip to main content

TUM International GmbH ընկերությունը, համագործակցելով Համալսարանական արդյունաբերության նորարարական ցանցի (UIIN) հետ, կազմակերպում է մասնագիտական ​​զարգացման նոր դասընթաց՝ «Համալսարաններում կայունության փոխակերպման կատալիզացիա» թեմայով:

Նորարարական այս դասընթացը, որը կմեկնարկի 2024 թվականի ապրիլի 16-ից, նպատակ ունի համալսարանների ղեկավարներին, գիտնականներին և կայունության ոլորտի մասնագետներին տրամադրել անհրաժեշտ գործիքակազմ և ռազմավարություն՝ իրենց հաստատություններում կայունության նախաձեռնություններն առաջ մղելու համար: Ոլորտի հայտնի փորձագետների կողմից դասավանդվող համապարփակ ուսումնական ծրագրի միջոցով մասնակիցները կներգրավվեն կայուն զարգացման  տարբեր ինստիտուցիոնալ մակարդակներում՝ ներառյալ ուսուցում, հետազոտություն, ձեռներեցություն և վարչական գործառույթներ:

Դասընթացը նպատակ ունի վերապատրաստել այնպիսի մասնագետների, ովքեր իրենց համալսարաններում կկարողանան ապահովել կայունության փոխակերպման գործընթացը: Ինտերակտիվ սեմինարների, վարպետության դասերի և դինամիկ քննարկումների միջոցով մասնակիցները կծանոթանան կայունության ինտեգրման ռազմավարական, կրթական և գործառնական ասպեկտներին։

Դասընթացը նախատեսված է մասնակիցների լայն շրջանակի համար, այդ թվում՝

  • Համալսարանների ղեկավարների՝ փոխնախագահների, դեկանների և ամբիոնի վարիչների համար, ովքեր հետաքրքրված են կայունության նախաձեռնություններով:
  • Ակադեմիկոսների՝ հետազոտողների և դասախոսների համար, ովքեր ցանկանում են ինտեգրել դասընթացի նյութերն իրենց աշխատանքում:
  • Կայունության մասնագետների համար, ովքեր ցանկանում են փոփոխության հասնել իրենց համայնքում։

Դասընթացին մասնակցությունը վճարովի է։ Գործում է մասնակցության վճարի 25% զեղչի հնարավորութուն ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների մասնակիցների համար։

Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար խնդրում ենք այցելել այստեղ:

Leave a Reply