Skip to main content

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) վերջերս հաստատել է Եվրոպական նորարարական խորհրդի (ԵՆԽ) 2024 թ. համար նախատեսված աշխատանքային ծրագիրը։ Վերջինս ԵՀ առանցքային նախաձեռնություններից է, որը մեկնարկել էր 2021 թ․ մարտին «Հորիզոն Եվրոպա» ծրագրի (ՀԵ) շրջանակներում: ԵՆԽ 2024 թ․ աշխատանքային ծրագիրը ուղղված է առաջատար և բեկումնային տեխնոլոգիաների զարգացմանն ու ընկերությունների մասշտաբայնացման ընդլայնմանը:

2024 թ․ համար նախատեսված ֆինանսական հատկացումները կգերազանցեն 1,2 միլիարդ եվրոն՝ ուղղված լինելով հատկապես փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) և ստարտափներին՝ զարգացնելու և ընդլայնելու առաջատար տեխնոլոգիական նորարարությունները կարևոր ոլորտներում, ինչպիսիք են գեներատիվ արհեստական ​​ինտելեկտը, տիեզերքը, կրիտիկական հումքը (ռազմավարական նշանակության ոլորտների համար), կիսահաղորդիչները և քվանտային տեխնոլոգիաները։

ԵՆԽ 2024 թ․ աշխատանքային ծրագիրը սահմանում է ֆինանսավորման երեք հիմնական սխեմաներ՝

  • EIC Pathfinder (256 միլիոն եվրո)` նախատեսված հետազոտական ​​թիմերի համար՝ իրականացնելու բազմակողմ ուսումնասիրություններ, որոնք կհանգեցնեն տեխնոլոգիական ոլորտում բեկումնային փոփոխությունների (մինչև 4 միլիոն եվրո դրամաշնորհներ)։
  • EIC Transition (94 միլիոն եվրո)՝ նախատեսված  հետազոտության արդյունքները նորարարության հնարավորությունների վերածելու համար, որը կբխի EIC Pathfinder-ի նախագծերի, Եվրոպական Հետազոտական ​​խորհրդի կողմից հաստատված հայեցակարգային նախագծերի և ՀԵ 2-րդ հիմնասյան/սոցիալական մարտահրավերների համատեղ նախագծերի արդյունքներից (մինչև 2,5 մլն եվրո դրամաշնորհներ)։
  • EIC Accelerator (675 մլն եվրո)՝ նախատեսված այն ստարտափները և ՓՄՁ-ները զարգացնելու և ընդլայնելու համար, որոնք օժտված են ոլորտային նոր շուկաներ ստեղծելու կամ առկա շուկաներում բեկումնային  փոփոխություններ ներմուծելու ներուժով ( մինչև 2,5 մլն եվրո դրամաշնորհներ և 0,5-ից մինչև 15 մլն եվրո ներդրումներ):

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք այցելել այստեղ:

Leave a Reply