Skip to main content

2022թ․ նոյեմբերի 14-ին ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում ԳՆԳԱԿ հիմնադրամի թիմը անցկացրեց տեղեկատվական օր՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա»-ի հնարավորությունների բացահայտմանը, գալիք մրցույթներին, դիմելու ընթացակարգերին, որին մասնակցեցին 30-ից ավել գիտնականներ և այլ հետաքրքված մասնակիցներ։

Մասնավորապես, միջոցառմանը ներկայացվեցին Widening ենթածրագրի մրցույթները (Twinning, Excellence Hub, ERA Chair և այլն), 2-րդ հենասյան 5-րդ (Կլիմա, էներգետիկա և տրանսպորտ) և 6-րդ (Պարեն, կենսատնտեսություն, բնական պաշարներ, գյուղատնտեսություն և շրջակա միջավայր) կլաստերների մրցույթները, Մարի Սկլոդովսկա-Կյուրի ենթածրագիրը, Եվրոպական հետազոտական խորհրդի մրցույթները (ERC), այլ ենթածրագրեր (COST, EURAXESS)։

Leave a Reply