Skip to main content

2023թ․ մարտի 1-ին ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտում ԳՆԳԱԿ-ը անցկացրեց հերթական տեղեկատվական օր՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» (ՀԵ) ծրագրին և այլ ԵՄ ֆինանասավորման հնարավորություններին։ Միջոցառմանը ներկայացվեցին ՀԵ-ի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, մասնակցության պայմանները և մրցույթներին դիմելու ընթացակարգը, ինչպես նաև 6-րդ կլաստերի (Պարեն, կենսատնտեսություն, բնական պաշարներ, գյուղատնտեսություն և շրջակա միջավայր) աշխատանքային ծրագիրը և մասնակիցների գիտական ոլորտին առընչվող գալիք մրցույթները։ Հատուկ ուշադրություն էր դարձված ՀԵ-ի այն ծրագրերին, որոնք առավել հեռանկարային են հայաստանյան մասնակիցների համար, ներառյալ Մասնակցության ընդլայնման ծրագիրը (Widening), Մարի Սկլոդովսկա-Կյուրիի ծրագիրը, և այլն։ ԳՆԳԱԿ-ի փորձագետները ներկայացրեցին ԵՄ այլ ծրագրեր և նախաձեռնություններ ներառյալ COST գործողությունները և EURAXESS հարթակը։

Ներկայացվեց նաև ԵՄ ծրագրերի հիմնական Ֆինանսավորման և տենդերների հարթակից օգտվելու ձևը և հնրավորությունները` կազմակերպության գրանցումը, գործընկերների որոնման գործիքը և ՀԵ նախագծերի գնահատող-փորձագետ դառնալու կարգը։

Միջոցառումը, որին ներկա էին շուրջ 30 մասնակից, մեծ հետաքրքրվածություն առաջացրեց նրանց շրջանում։

Leave a Reply