Skip to main content

Ս. թ. հունիսի 27-ին, ժամը 13:30-16:00 ԿԵԱԺ (Բրյուսելի ժամանակով) ERA Talent նախագծի շրջանակներում Սոֆիայի համալսարանը կկազմակերպի գիտնականների համար նախատեսված առցանց սեմինար՝ «Ինչպե՞ս արդյունավետ կերպով ներկայացնել գիտական փորձառությունը նոր  հնարավորությունների  փնտրման ընթացքում» թեմայով:

Սեմինարի նպատակն է օգնել գիտնականներին ավելի հրապուրիչ և հասկանալի ձևով ներկայացնելու իրենց հետազոտական փորձառությունը ոչ հետազոտական միջավայրում` կարիերայի բարելավման համար:

Այն  հնարավորություն կտա գիտնականներին՝

  • տիրապետել արդյունավետ հաղորդակցման կանոններին,
  • ներկայացնել պատշաճ, դյուրըմբռնելի և արդյունավետ հակիրճ բանավոր զեկույց,
  • ձեռք բերել հմտություններ՝ փորձառության, ձեռքբերումների և կարիերայի զարգացման նպատակների պատշաճ ներկայացման համար:

Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար այցելեք այստեղ:

Leave a Reply