Ս․թ․ դեկտեմբերի 13-ին և 14-ին տեղի կունենան Տեղեկատվական օրեր նվիրված «Հորիզոն Եվրոպա»-ի 6-րդ Կլաստերին՝ Պարեն, կենսատնտեսություն, բնական ռեսուրսներ, գյուղատնտեսություն և շրջակա միջավայր։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն նշված թեմատիկ ուղղության 2023-24թթ․ գալիք մրցույթների փաթեթը և այդ մրցույթներին դիմելու քայլերը։
Տեղեկատվական օրերին կհաջորդի Բրոկերային միջոցառումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, որտեղ հետաքրքված դիմորդները կկարողանան ներկայացնել իրենց նախագծերի գաղափարը և կապեր հաստատել։
Միջոցառումների հետ կապված թարմացումներին կարող եք հետևել հետևյալ հղմամբ՝ https://europa.eu/!bHUYQP։