«Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի 2023-24թթ․ աշխատանքային փաթեթների ներկայացման շրջանակներում Եվրոպական հանձնաժողովը երկօրյա տեղեկատվական հանդիպումներ է կազմակերպելու ս․թ․ հունվարի 17 & 18-ին, որոնք նվիրված կլինեն «Հորիզոն Եվրոպա»-ում տեղ գտած ԵՄ Առաքելություններին։ Այդ օրերին կքննարկվեն Առաքելությունների հիմքը հանդիսացող քաղաքականությունները և դրանց իրականացմանն ուղղված մրցույթները՝
- «Հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը» առաքելություն
- «Կլիմայապես չեզոք և խելացի քաղաքներ» առաքելություն
- «Քաղցկեղ» առաքելություն
- «Հողի գործարք Եվրոպայի համար» առաքելություն
- «Վերականգնել օվկիանոսները և ջրային ռեսուրսները» առաքելություն
Բացի այդ, հունվարի 25-ին տեղի կունենա Trami ցանցի կողմից կազմակերպվող առաջին «Making Missions Work» EMiF ֆորումը՝ նվիրված վերոնշյալ առաքելություններին։ Միջոցառումը նպատակ ունի միմյանց հետ կապել ԵՄ Առաքելությունների շահագրգիռ և գործող կողմերին, բարձրացնել գիտակցությունը և սկսել քննարկումներ այս առաքելությունների վերաբերյալ։
Միջոցառումներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝
- ԵՄ առաքելությունների տեղեկատվական օրեր «Հորիզոն Եվրոպա»-ի շրջանակներում – https://research-innovation-community.ec.europa.eu/events/1nVczf9ihgPdOg3zyoLyuC/overview
- Առաջին «Making Missions Work» EMiF ֆորում – https://www.trami5missions.eu/1st-european-mission-forum-emif.
Ավելին ԵՄ առաքելությունների մասին: https://research-and-innovation.ec.europa.eu/eu-missions-horizon-europe_en.