2022թ. նոյեմբերի 14-ին, ժամը 13:00-ին, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի դահլիճում՝ ք․ Երևան, Պ․ Սևակի փ․ 7, տեղի կունենա Եվրոպական գիտահետազոտական դրամաշնորհային «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված տեղեկատվական միջոցառում:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն՝
- Հորիզոն Եվրոպա ծրագրի ընդհանուր բնութագիրը և մասնակցության պայմանները,
- Funding and Tenders Portal-ից օգտվելու հիմնական քայլերը,
- Ոլորտին առնչվող «Հորիզոն Եվրոպա»-ի թեմատիկ փաթեթներում ներառված մրցույթների օրինակներ՝
- Կլաստեր 5՝ Կլիմա, էներգետիկա և տրանսպորտ,
- Կլաստեր 6՝ Պարեն, կենսատնտեսություն, բնական պաշարներ, գյուղատնտեսություն և շրջակա միջավայր,
- Widening ենթածրագիրը (Twinning, Excellence Hub, ERA Chair և այլն),
- Մարի Սկլոդովսկա-Կյուրի ենթածրագիրը,
- Այլ ենթածրագրեր (COST, Enterprise Europe Network, EURAXESS):
Տեղերը սահմանափակ են, հետևաբար մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղմամբ մինչև նոյեմբերի 11-ը՝ https://forms.gle/qWS5nmxPYodXoVNY6։
Հարցերի դեպքում կարող եք գրել info@sipac.am էլ․ հասցեին կամ զանգահարել 060 623 542 հեռ․ համարով