CLICKS ընկերությունը և Մյունխենի տեխնիկական համալսարանի (TUM) դուստր ձեռնարկություն TUM International GmbH-ն (TUMint) համատեղ կազմակերպում են Առաջնորդության 5-օրյա ինտենսիվ ծրագիր, որը նախատեսված է համալսարանի ադմինիստրատիվ աշխատակիցների, բաժինների/ամբիոնների ղեկավարների և դեկանների համար, ովքեր ցանկանում են խթանել նորարարության և ձեռներեցության մշակույթը իրենց համալսարաններում:
Ծրագրի ժամկետը՝ հուլիսի 14-18, 2025թ.
Գտնվելու վայրը՝ Մյունխեն, Գերմանիա
Վճարը՝ 6130 ԱՄՆ դոլար/մասնակից
Ինստիտուտը նպատակ ունի հնարավորություն տալ մասնակիցներին՝
- ձեռք բերել գիտելիքներ ձեռնարկատիրական համալսարանի մոդելի և 21-րդ դարում դրա կարևորության մասին,
- ուսումնասիրել համալսարաններում նորարարական մշակույթի զարգացմանն ուղղված ռազմավարություններ,
- բացահայտել ձեռնարկատիրական կրթության և փորձառական ուսուցման լավագույն փորձը,
- ստեղծել գործիքակազմ արտաքին գործընկերների ներգրավման և համալսարանական նորարարությունների առևտրայնացման համար,
- ստեղծել գործողությունների ծրագիր՝ իրենց համալսարաններում ձեռնարկատիրական վերափոխումների խթանման համար:
Ծրագիրը նախատեսում է հանդիպումներ տարբեր փորձագետների հետ, ինտերակտիվ սեմինարներ, պանելային քննարկումներ և այցելություններ Մյունխենի և հարակից շրջանների տարբեր համալսարաններ, ձեռներեցության ինստիտուտներ և պետական կառույցներ ՝ ապահովելով համապարփակ ուսուցման փորձ: Մասնակիցներին կտրվեն նաև այլ հաստատությունների գործընկերների հետ համագործակցությունների հաստատման լայն հնարավորություններ:
Լրացուցիչ մանրամասների և գրանցման համար այցելեք պաշտոնական կայք և ծանոթացեք այս փաստաթղթին: