Skip to main content

NCP_WIDERA.NET նախագծի շրջանակներում ստեղծված wideraexperts.eu հարթակը հեշտացնում է ընդլայնվող երկրների փորձագետների և դիմորդների  միջև կապը, որոնք պատրաստում են նախագծերի առաջարկներ Հորիզոն Եվրոպա ծրագրի Մասնակցության ընդլայնման, թեմատիկ կլաստերների և ԵՆԽ Pathfinder-ի ենթածրագրերի շրջանակներում:

Որպես դիմորդ (աշխատանքային փաթեթի ղեկավար կամ նախագծերի համակարգող) ընդլայնվող երկրից՝ ներառյալ Հայաստանը, դուք կարող եք վերոնշյալ հարթակի միջոցով ներկայացնել ձեր նախագծի առաջարկը մասնագիտական վերստուգման համար։ Սա հնարավորություն կտա ձեզ ապահովելու նախագծի որակը և բարձրացնելու ֆինանսավորում ստանալու հնարավորությունները՝ շնորհիվ հետադարձ կապի, որը դուք կստանաք փորձագետներից:

Նախագիծը պետք է գրված լինի անգլերենով և ունենա հնարավորինս ավարտուն տեսք: Այն պետք է ներկայացվի մրցույթի վերջնաժամկետից ոչ ուշ, քան 21 օր առաջ:

Ընդլայնվող կամ ասոցիացված երկրի ազգային կոնտակտային անձինք պետք է նպաստեն դիմորդի և փորձագետի  միջև կապի հաստատմանը՝ ընտրելով հայտադիմումի թեմատիկ ուղվածությանը  համապատասխան փորձագետի ՝ հիմնվելով գրանցման գործընթացում տրամադրված տեղեկատվության վրա:

Այսպիսով, եթե դուք նախատեսում եք գրել նախագիծ և այն ներկայացնել Հիմնասյուն 2-ի (Համաշխարհային մարտահրավերների և եվրոպական արդյունաբերական մրցունակություն), Հիմնասյուն 3-ի ( Եվրոպական ինովացիոն խորհուրդ) կամ Հորիզոն Եվրոպա ծրագրի Մասնակցության ընդլայնման և Եվրոպական հետազոտական տարածքի հզորացման ծրագրերին, ապա այցելեք wideraexperts.eu հարթակ և ներբեռնեք ձեր նախագիծը:

Լրացուցիչ տեղեկությունների և wideraexperts.eu հարթակի օգտագործման ուղեցույցին ծանոթանալու  համար այցելեք այստեղ:

Leave a Reply