Skip to main content

Եվրոպական հանձնաժողովը, համագործակցելով Գիտական և նորարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (ԳՆԳԱԿ) հետ՝ որպես  «Հորիզոն Եվրոպա» (ՀԵ) ծրագրի Ազգային կնտակտային անձանց համակարգման գրասենյակ, հրավիրում է Հայաստանի գիտնականներին և նորարարներին մասնակցելու «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հայտադիմումների նախապատրաստման թրեյնինգների շարքին, ինչպես նաև եվրոպական փորձագետների կողմից կազմակերպվող հայտադիմումների նախապատրաստման անհատական խորհրդատվական հանդիպումներին:

Երեք օր տևողությամբ հայտադիմումների նախապատրաստման թրեյնինգները ուղղված կլինեն «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում հնարավորությունների ներկայացմանը և հնարավոր դիմորդների մրցունակ հայտադիմուներ  նախապատրաստելու հմտությունների զարգացմանը (հատուկ ուշադրությամբ՝ 2025 թվականի գարնան վերջում հրապարակվելիք մրցոյթների)։ Մինչդեռ հայտադիմումների նախապատրաստման խորհրդատվական հանդիպումների նպատակն է անհատականացված աջակցություն տրամադրել նախագծերի կոնկրետ առաջարկներ ներկայացնողներին:

Հրավիրում ենք մասնակցելու գիտնականներին,  գիտատար և նորարական ձեռնարկությունների ներկայացուցիչներին, երիտասարդ հետազոտողներին և ասպիրանտներին օգտվելու այս բացառիկ հնարավարությունից։

Միջոցառումները տեղի կունենան Երևանում՝ 2025 թ. մայիսիի 12-ից 16-ը՝ ըստ գրանցման էջում նշված ժամանակացույցի։

Հետաքրքրվածներին խնդրում ենք գրանցվել մինչև 2025թ. ապրիլի 25-ը՝ ուրբաթ։

Leave a Reply