Հրապարակված է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի կլաստեր 6-ի՝ Պարեն, կենսատնտեսություն, բնական ռեսուրսներ, գյուղատնտեսություն և շրջակա միջավայր
2023-2024թ․Աշխատանքային Ծրագիրը, 2023թ․մրցույթների մեկնարկը նախատեսվում է 2022թ․ դեկտեմբերի սկզբին: Այս առիթով CARE4BIO նախագիծը կազմակերպում է առցանց բրոքերային միջոցառում՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» կլաստեր 6-ի մրցույթներին:
Բրոքերային միջոցառումը կանցկացվի 2022թ․դեկտեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովի կողմից 2022թ․ դեկտեմբերի 13-ին և 14-ին կազմակերպված Կլաստերի 6-ին նվիրված տեղեկատվական օրերից հետո:
Տեղեկատվական օրերը կանցկացվեն առցանց․ գրանցումը բաց է։