Skip to main content

Ս․ թ․ հունիսի 2-ին Health-NCP-Net 3.0 եվրոպական նախագիծը Եվրոպական հանձնաժողովի, Ձեռնարկությունների եվրոպական ցանցի և NCP WideraNet նախագծի հետ միասին կազմակերպում է  բրոքերային միջոցառում՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Առողջապահական Կլաստերի 2024 թվականի մրցույթներին։

Կլաստեր 1-ի Առողջապահական աշխատանքային 2023-2024 թթ. ծրագրի երկրորդ փուլի մրցույթներն արդեն բաց են։ Այս միջազգային գործընկերային միջոցառումը նպատակ ունի օգնել շահագրգիռ կողմերին կազմել կոնսորցիում 2024 թվականի առաջիկա մրցութների համար:

Միջոցառումը կներառի փիչինգ նիստեր և երկկողմանի առցանց հանդիպումներ այն գործընկերների հետ, ովքեր հետաքրքրված են 2024 թվականի Առողջապահական միևնույն թեմաների մրցութներով․

Փիչինգի նստաշրջան՝         09:30 – 11:30 ԿԵԺ

Երկկողմ հանդիպումներ՝   2:30 – 18:30 ԿԵԺ

Գործընկերներ փնտրող մասնակիցները բացառիկ հնարավորություն կունենան հակիրճ ներկայացնել իրենց գաղափարները և/կամ նախագծային առաջարկները: Բրոքերային միջոցառումը կկազմակերպվի B2match համակարգի առցանց հարթակի միջոցով, որը հնարավորություն է տալիս հանդիպումներ անցկացնել ցանկացած վայրից։

Բրոքերային միջոցառմանը մասնակցելու համար գրանցումը և կայքում պրոֆիլի ակտիվացումը պարտադիր են: Գրանցումը բաց է մինչև մայիսի 29-ը։

Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Leave a Reply