Skip to main content

Եվրոպական առաքելությունների ազգային կոնտակտային անձանց ցանցը՝ NCP4Missions-ը, համագործակցելով Եվրոպական հանձնաժողովի հետ, կազմակերպել է բրոքերային միջոցառում՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Առաքելությունների 2024թ մրցույթներին: Միջոցառման նպատակն է համախմբել Եվրոպական Առաքելությունների աշխատանքային ծրագրում ներառված, նոր մրցությներով հետաքրքրված համապատասխան շահագրգիռ կողմերին։ Միջոցառումը հնարավորություն կտա պոտենցիալ դիմորդներին կազմել կոնսորցիումներ Առաքելությունների նոր մրցությների համար, որոնք հրապարակվել են 2024 թվականի ապրիլին:

Բրոքերային միջոցառումանը կարող են մասնակցել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի մրցույթներին դիմելու համար իրավասու թեկնածուները՝ ներառյալ ամենատարբեր ընկերություններ, համալսարաններ, հետազոտական ​​և տեխնոլոգիական կազմակերպություններ, հանրային հատվածի ներկայացուցիչներ, ՀԿ-ներ և այլն:

Միջոցառումն ուղղված է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հետևյալ  Եվրոպական առաքելություններին և խաչաձև մրցությներին՝

  • Հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը
  • Կլիմայապես չեզոք և խելացի քաղաքներ
  • Քաղցկեղ
  • Հողի գործարք Եվրոպայի համար
  • Վերականգնել մեր օվկիանոսները և ջրերը
  • խաչաձև գործունեություն

Միջոցառումը նախատեսում է լիագումար նիստ և երկկողմանի առցանց հանդիպումներ նույն թեմաներով հետաքրքրված գործընկերների միջև: Գրանցումից հետո մասնակիցները կկարողանան նախօրոք պլանավորել երկկողմանի հանդիպումները։

Գրանցման վերջնաժամկետն է 2024 թվականի մայիսի 17-ը։
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար կարող եք այցելել այստեղ:

Leave a Reply