Skip to main content

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի NCP_WIDERA.Net նախագծի շրջանակներում մեկնարկել է նոր մրցույթ՝ նախատեսված ընդլայնվող երկրների հետազոտողների համար՝ կատարելու եռօրյա ուսումնական այց դեպի Ֆինլանդիա՝ Կիրառական գիտությունների Տուրկուի համալսարան։

Ուսումնական այցի հիմնական նպատակն է ընդլայնվող երկրների (ներառյալ Հայաստանի) տարբեր մասնագիտական ​​փորձառությամբ հետազոտողներին ընձեռել հնարավորություն ծանոթանալ ԵՄ առաջատար հետազոտական ​​կազմակերպության գերազանց փորձին և հմտություներին՝ ձեռք բերված գիտելիքը իրենց հաստատություններում  կիրառելու և գիտական համայնքին ուղղված իրենց ծառայությունները բարելավելու նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել այն հետազոտողները, ովքեր ունեն

  • Միջազգային հետազոտական ​​նախագծերի փորձ,
  • Աշխատանքային փորձ Տուրկուի կիրառական գիտությունների համալսարանի հետաքրքրության ոլորտներում՝
    1. Ջրի և շրջակա միջավայրի ճարտարագիտություն, ծովային միջավայր և տեխնոլոգիա,
    2. Էներգետիկա
    3. Թվայնացում և արհեստական ​​բանականություն
    4. Հասարակական գիտություններ, առողջապահություն և ներառականություն

Ուսումնական այցը տեղի կունենա 2024 թ. սեպտեմբերի 25-27-ը Ֆինլանդիայում՝ Կիրառական գիտությունների Տուրկուի համալսարանում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024 թ հուլիսի 15-ը, Երևանի ժամանակով ՝ 17:00:

Լրացուցիչ տեղեկությունների և դիմելու ընթացակարգին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել NCP_WIDERA.Net կայք։

Leave a Reply