2022թ. նոյեմբերի 10-ին, Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության (COST ասոցիացիա) բարձրագույն խորհուրդը Հայաստանին շնորհել է COST ասոցիացիայի լիիրավ անդամի կարգավիճակ, ինչը նշանակում է, որ հայաստանյան գիտնականները և նորարարները կարող են լինել COST գործողության հիմնական նախաձեռնող եւ համակարգող, ի հավելումն արդեն իսկ սկսված COST գործողություններին անդամակցելուն, ինչպես որ նախկինում էր: COST գործողությունները միջառարկայական գիտահետազոտական ցանցեր են, որոնք միավորում են հետազոտողներին և նորարարներին՝ 4 տարվա ընթացքում իրենց նախընտրած թեման ուսումնասիրելու նպատակով:
Այս պահի դրությամբ ընդհանուր թվով 44 հայաստանյան մասնակիցներ մասնակցում են 29 ընթացիկ COST գործողությունների։
Պաշտոնական կայք՝ https://www.cost.eu/armenia–becomes–the-41st–full–member–of–cost/։