Skip to main content

Եվրոպական նորարարական  խորհուրդը (ԵՆԽ) ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի մի մասն է: Այն ուղղված է առաջանցիկ տեխնոլոգիաների և բեկումնային նորարարությունների բացահայտմանը, զարգացմանը և ծավալների ընդլայնմանը։

ԵՆԽ-ն 2023 թվականին ավելի քան 1,6 միլիարդ եվրո ֆինանսավորման հնարավորություններ է բացում նորարարների համար՝ բեկումնային նորարարությունները կյանքի կոչելու, ծավալները ընդլայնելու և նոր շուկաներ ստեղծելու համար:

ԵՆԽ ծրագրի ղեկավարները կազմակերպում են մի շարք տեղեկատվական օրեր նվիրված ԵՆԽ -ի մարտահրավերներին, որոնք կանցկացվեն 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին։

Տեղեկատվական օրերի ժամանակացույցին ծանոթանալու և գրանցման համար այցելեք ԵՆԽ կայքը:

Միջոցառումների ձայնագրությունները հասանելի կլինեն ԵՆԽ-ի կայքում:

Leave a Reply