ԳՆԳԱԿ-ի կողմից նախաձեռնված Եվրոպական «Հորիզոն Եվրոպա» (ՀԵ) ծրագրին նվիրված տեղեկատվական հանդիպումների շարքից հերթականն անցկացվեց 2023թ․ մարտի 15-ին ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում։ Միջոցառմանը ներկայացվեցին ՀԵ-ի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, մասնակցության պայմանները և մրցույթներին դիմելու ընթացակարգը, ինչպես նաև 6-րդ կլաստերի (Պարեն, կենսատնտեսություն, բնական պաշարներ, գյուղատնտեսություն և շրջակա միջավայր) աշխատանքային ծրագիրը և մասնակիցների գիտական ոլորտին առընչվող գալիք մրցույթները։ Հատուկ ուշադրություն էր դարձված ՀԵ-ի այն ծրագրերին, որոնք առավել հեռանկարային են հայաստանյան մասնակիցների համար, ներառյալ Մասնակցության ընդլայնման ծրագիրը (Widening), Մարի Սկլոդովսկա-Կյուրիի ծրագիրը, և այլն։ ԳՆԳԱԿ-ի փորձագետները ներկայացրեցին ԵՄ այլ ծրագրեր և նախաձեռնություններ ներառյալ COST գործողությունները և EURAXESS հարթակը։
Միջոցառմանը հրավիրված ԵՄ ՀԵ-ի Համատեղ հետազոտական կենտրոն (JRC) և Եվրոպական հետազոտական խորհուրդ (ERC) ծրագրերի ազգային կոնտակտային անձ՝ Պայծառ Մանթաշյանը ներկայացրեց նշված ծրագրերը և մրցույթները։
Ներկայացվեց նաև ԵՄ ծրագրերի հիմնական Ֆինանսավորման և տենդերների հարթակից օգտվելու ձևը և հնարավորությունները` կազմակերպության գրանցումը, գործընկերների որոնման գործիքը և ՀԵ նախագծերի գնահատող-փորձագետ դառնալու կարգը։
Տեղեկատվական օրվան ներկա էին շուրջ 20 մասնակիցներ, որոնց համար միջոցառումը շատ բովանդակալից և օգտակար գտնվեց։ ԳՆԳԱԿ-ի փորձագետները խնդրեցին մասնակիցներին առաջարկել իրենց առավել հետաքրքրող թեմաները՝ հետագա միջոցառումների առավել օգտակար և թիրախային իրականացման համար: