2023 թվականի մայիսի 12-ին ԳՆԳԱԿ-ը NATI00NS նախագծի հետ համատեղ կազմակերպել էր ազգային ներգրավվածության միջոցառում՝ նվիրված Հորիզոն Եվրոպա ԵՄ «Որակյալ բնահող» առաքելության մրցույթներին, որն անցկացվեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում։
Միջոցառման նպատակն էր բարձրացնել ԵՄ «Որակյալ բնահող» առաքելության մասին իրազեկվածությունը բնահողի կառավարման մեջ ներգրավված ազգային և տարածաշրջանային շահագրգիռ կողմերի շրջանում, ապահովել վավերացված նյութերի և տեղեկատվության հասանելիություն և աջակցել Կենդանի լաբորատորիաների ստեղծմանն ուղղված մրցույթներին դիմելու գործընթացին։
Միջոցառման ընթացքում բանախոսները ներկայացրին ԵՄ «Որակյալ բնահող» առաքելության նպատակներն ու չորս հիմնաքարերը, առողջ բնահողի Կենդանի լաբորատորիաները և Փարոսները՝ որպես առաքելության առանցքային տարրեր, ինչպես նաև 2023 թվականի Կենդանի լաբորատորիաների մրցույթները և ֆինանսավորման նոր հնարավորությունները՝ նպաստելու բնահողի առաքելությանը։
Հրավիրյալ զեկուցող, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (CENS) տնօրեն Լիլիթ Սահակյանը ընգրկուն կերպով ներկայացրեց ազգային բնահողի խնդիրներն և հնարավորությունները ընդգծելով Հայաստանյան իրավիճակը։
Միջոցառումը առաջացրեց բազմաթիվ քննարկումներ, մասնակիցները հանդես եկան մի շարք առաջարկություններով՝ Կենդանի լաբորատորիաների հաջող հայեցակարգ մշակելու համար, ներառյալ դրանց համար անհրաժեշտ հողի տեսակների ընտրությունը, Հայաստանի հողային ռեսուրսների առողջության գնահատման մեթոդաբանության մշակումը, և ծրագրում շահագրգիռ կողմերի լայն շրջանակների ներգրավվումը՝ սկսած հասարակ ֆերմերներից մինչև պետական գերատեսչություններ:
Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 26 մասնակիցներ, ովքեր կոնտակտային տվյալներ փոխանակեցին՝ հետագա հանդիպումներ կազմակերպելու և Կենդանի լաբորատորիաների հայեցակարգը զարգացնելու նպատակով։ Նրանք եկան եզրակացության, որ ապագա Կենդանի լաբորատորիաների աշխատանքը կարող է մեծապես նպաստել երկրում հողի որակի ընդհանուր բարելավմանը և կրթական մակարդակի բարձրացմանը: