Ս.թ. մարտի 27-ին, Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության (COST Association) կողմից կկազմակերպվի COST գործողություններին նվիրված տեղեկատվական օր, որի ընթացքում կներկայացվեն՝
- COST գործողություններին միանալու հնարավորությունները,
- COST գործողություն սկսելու համար դիմումների ընդունման ընթացակարգերը,
- Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության դերն ու ազդեցությունը,
- COST գործողություններին միանալու առավելությունները, հատկապես երիտասարդ գիտնականների դեպքում։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ միջոցառման նյութերը նախապես և հետագայում ստանալու նպատակով։
Մանրամասների և գրանցման համար կարող եք այցելել COST գործողությունների կայք։