Interconnect-ը եվրոպական «Հորիզոն 2020» մրցույթի հաջողված նախագծերից է, որը կազմված է 50 կոնսորցիումի անդամներից 11 երկրից։ Նախագծի նպատակն է էներգիայի արդյունավետ օգտագործման nw8 ուղիների բացահայտումը՝ հիմնվելով Internet of Things (IoT) ճարտարապետության վրա։
Որպես նախագծի իրականացման մաս, Interconnect-ը հայտարարում է մրցույթ՝ ուղղված նոր փոխգործակցող հավելվածների և/կամ ծառայությունների նախատիպերի ստեղծմանը, որին կարող են մասնակցել նաև հայաստանյան ՓՄՁ-ները և ստարտափերը՝ որպես «Հորիզոն 2020»-ին ասոցացված երկրի դիմորդներ։ Հաջողած դիմորդները կստանան 150,000 € -ին համարժեք բյուջե, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկական աջակցություն 7 ամսվա ընթացքում՝ իրենց նախատիպերը փորձարկելու և վերջնականացնելու համար։
Մրցույթի վերջնաժամկետը հուլիսի 26-ն է։
Մրցույթի մանրամասները՝ shorturl.at/EFNS6
Դիմորդների ուղեցույց՝ shorturl.at/eFGX9