Տեղեկատվական օր ՀՀ ԳԱԱ «Հայբիոտեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում
ԳՆԳԱԿ-ի կողմից կազմակերպվող Տեղեկատվական հանդիպումների շրջանակներում 2022թ. մայիսի 25-ին ԳՆԳԱԿ-ի թիմը տեղեկատվական հանդիպում ունեցավ ՀՀ ԳԱԱ «Հայբիոտեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին «Հորիզոն Եվրոպա»-ի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, ինչպես նաև մասնակցության հիմնական կանոնները՝ հատուկ ուշադրության արժանացնելով հայաստանյան դիմորդներին առավել համապատասխան մրցույթները, ինչպիսիք են՝ Մասնակցության ընդլայնման մրցույթները, Մարի Սկլոդովսկա-Կյուրիի անվան ծրագիրը, COST գործողությունները, EURAXESS-ը, և այլն։ ԳՆԳԱԿ-ի թիմը ներկայացրեց նաև Ֆինանսավորման և տենդերների հարթակից օգտվելու կարգը, ներառյալ՝ դրա շնորհիվ գործընկերներ փնտրելու հնարավորությունները։