Skip to main content

«Հորիզոն Եվրոպա»-ի շրջանակներում ERA կրթաթոշակը ֆինանսավորում է ընդլայնվող երկրում (Հայաստանում) գտնվող շահառուի հետ համատեղ ներկայացված այն հայտերը, որոնք չեն  հավաքել բավականաչափ բարձր միավորներ Մարի Կյուրիի անվան Հետդոկտորական կրթաթոշակների մրցույթի շրջանակներում ֆինանսավորում ստանալու համար: ERA կրթաթոշակի դեպքում ևս կիրառվում են Մարի Կյուրիի անվան Հետդոկտորական կրթաթոշակների մրցույթի համար կիրառելի մյուս բոլոր իրավունակության և ընդունելիության կանոնները մեկ տարբերությամբ՝ ERA կրթաթոշակ շահած գիտնականը չի համարվելու Մարի Կյուրիի անվան կրթաթոշակառու։

ERA կրթաթոշակին դիմելու համար, անհրաժեշտ է միայն  Մարի Կյուրիի անվան Հետդոկտորական կրթաթոշակների մրցույթին դիմելիս սեղմել <Այո>՝ տալով համաձայնություն, որպեսի հայտը ներկայացվի նաև ERA կրթաթոշակին։

 

Leave a Reply