Skip to main content

2022թ․ հուլիսի 6-ին COST Ասոցիացիան Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (ԳՆԳԱԿ) հետ համատեղ կազմակերպում է առցանց սեմինար նվիրված COST գործողություններին:

COST գործողությունը միջառարկայական հետազոտական ցանց է, որը միավորում է գիտնականներին և նորարարներին՝ 4 տարվա ընթացքում իրենց նախընտրած թեման ուսումնասիրելու համար: COST գործողությունները բաց են գիտության և տեխնոլոգիայի բոլոր ոլորտների համար, նրանք կազմված են գիտնականներից, ՓՄՁ-ներից, պետական հաստատություններից և այլ համապատասխան կազմակերպություններից կամ շահագրգիռ կողմերից:

COST գործողություններին նվիրված սեմինարը տեղի կունենա 2022թ․ հուլիսի 6-ին, Երևանի ժամանակով առավոտյան ժամը 11:00-ին Zoom հարթակի միջոցով:

Zoom հանդիպման հղումը կուղարկվի գրանցված մասնակիցներին:

Գրանցման հղում:

 Գրանցման վերջնաժամկետն է 2022թ․ հուլիսի 4-ը, ժամը 17:00։

Միջոցառման օրակարգը ստորև։

 

Leave a Reply