2022թ. մայիսի 27-ին հաստատվել և COST ծրագրի կայքում հրապարակվել են COST-ի 70 նոր նախագծեր, որոնք պաշտոնապես կմեկնարկեն այս տարվա աշնանը:
COST ծրագրի նոր նախագծերը Մերձավոր Հարևան երկրների գիտնականներին մասնակցության նոր հնարավորություններ են ընձեռում։
Նախագծերի նոր կայքերը հասանելի կլինեն հունիսի 24-ից, և նոր գործընկերները կկարողանան անմիջապես ներգրավվել և միանալ ընտրված նախագծերին։
Ավելին իմանալու և նոր նախագծերին ծանոթանալուհամար այցելեք այստեղ: