Skip to main content

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն նոր բրոքերային միջոցառումներ՝ նախատեսված 2025թ․ դեկտեմբերին:

1. Կլաստեր 6 – Պարեն, կենսատնտեսություն, բնական ռեսուրսներ, գյուղատնտեսություն և շրջակա միջավայր – 2025թ․ դեկտեմբերի 1–2 – Ռեդինգ, Միացյալ Թագավորություն

Բրոքերային միջոցառումը կազմակերպվում է Crowdhelix հարթակի, Ռեդինգի համալսարանի և Կորեա–ԵՄ հետազոտական կենտրոնի կողմից՝ նպատակ ունենալով առավելագույնի հասցնել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի երկրորդ հիմնասյան՝ 6-րդ կլաստերի 2026 թ․ մրցույթներում մասնակցության հնարավորությունները։ Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան կապ հաստատել առաջատար հետազոտողների, ոլորտի փորձագետների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ՝ ձևավորելու նոր կոնսորցիումներ։ Միջոցառուման ընթացքում նախատեսվում է անցկացնել գործընկերային հանդիպումներ, փորձագետների կողմից ղեկավարվող նստաշրջաններ և գործնական սեմինարներ՝ ուղղված հայտերի մշակման գործընթացի հեշտացմանը, գիտելիքների փոխանակմանն ու մրցունակության բարձրացմանը։

Միջոցառումը կանդրադառնա «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հետևյալ մրցույթներին՝
• HORIZON-CL6-2026-01-BIODIV-06
• HORIZON-CL6-2027-02-FARM2FORK-04
• HORIZON-CL6-2026-02-CLIMATE-01
• HORIZON-CL6-2026-03-GOVERNANCE-08
• HORIZON-CL6-2027-03-GOVERNANCE-04
• HORIZON-CL6-2026-02-FARM2FORK-06
• HORIZON-CL6-2026-02-FARM2FORK-09
• HORIZON-CL6-2026-02-FARM2FORK-10
• HORIZON-CL6-2027-02-FARM2FORK-05
• HORIZON-CL6-2027-01-ZEROPOLLUTION-03
• HORIZON-CL6-2027-02-CLIMATE-03
• HORIZON-CL6-2027-03-GOVERNANCE-02

Մրցույթների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ Կլաստեր 6-ի  2026 թ․  աշխատանքային ծրագրի նախնական տարբերակին։

2. Մարդակենտրոն թվային փոխակերպում կայուն հասարակությունների համար – 2025 թ. դեկտեմբերի 3-4 – Յոնչյոպինգ, Շվեդիա

Բրոքերային միջոցառումը կազմակերպվում է Crowdhelix հարթակի, Յոնչյոպինգի համալսարանի և EULiST ցանցի կողմից, նպատակ ունենալով աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2026 թ․ երկրորդ հիմնասյան մրցույթներին՝ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կլաստերների շրջանակներում։ Միջոցառումն առաջարկում է թիրախային գործընկերային հանդիպումներ, փորձագետների կողմից ղեկավարվող նստաշրջաններ և գործնական սեմինարներ՝ խթանելու հայտերի պատրաստման, գիտելիքի փոխանակման  գործընթացները և նպաստելու ռազմավարական գործընկերությունների հաստատմանը։

Միջոցառումը կանդրադառնա «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հետևյալ մրցույթներին՝
• HORIZON-HLTH-2026-01-DISEASE-02
• HORIZON-HLTH-2026-01-CARE-03
• HORIZON-CL2-2026-01-TRANSFO-03
• HORIZON-CL2-2026-01-TRANSFO-10
• HORIZON-CL2-2027-01-TRANSFO-06
• HORIZON-CL2-2026-01-DEMOCRACY-03
• HORIZON-CL2-2026-01-TRANSFO-07
• HORIZON-CL2-2026-01-HERITAGE-03
• HORIZON-CL3-2026-01-DRS-01
• HORIZON-CL4-2026-01-MATERIALS-PRODUCTION-05
• HORIZON-CL4-2026-02-DIGITAL-EMERGING-51

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ 2026 թ․ համապատասխան աշխատանքային ծրագրի նախնական տարբերակին։

Բրոքերային միջոցառումների նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև:

Բրոքերային միջոցառումների պարբերաբար թարմացվող ցանկին կարող եք ծանոթանալ այցելելով NCP_WIDERA.NET կայք։

ՆՇՈՒՄ․ Եթե արդեն գրանցվել եք բրոքերային միջոցառումներին մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

Leave a Reply