Skip to main content

Արևելյան գործընկերության տարածաշրջանի գիտահետազոտական և նորարարական ոլորտի շահագրգիռ կողմերին հրավիրվում ենք մասնակցելու «Հորիզոն Եվրոպա 2026-2027թթ․ աշխատանքային ծրագիրը և 10-րդ շրջանակային ծրագրի հեռանկարը» թեմայով առցանց տեղեկատվական վեբինարին, որը նվիրված է «Հորիզոն Եվրոպա» ՝ Եվրոպական Միության հետազոտության և նորարարության շրջանակային ծրագրում մասնակցության ամրապնդմանը։

Վեբինարը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի Գլոբալ ծառայությունների կենտրոնի (GSF) կողմից՝ Գիտության և նորարարության գլխավոր տնօրինության (DG RTD) հետ համագործակցությամբ։ Այն նպատակ ունի տրամադրել գործնական ուղեցույցներ և ուղենիշներ Արևելյան գործընկերության այն երկրների շահագրգիռ կողմերին, ովքեր ցանկանում են ներգրավվել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի մրցութային նախագծերում։

Միջոցառման մանրամասներ

Ամսաթիվ՝ 2026թ․ մարտի 19
Ժամ՝ 15:00 – 18:30 (Երևանի ժամանակով)
Ձևաչափ՝ առցանց
Լեզու՝ անգլերեն

Ի՞նչ է առաջարկում վեբինարը

Վեբինարի ընթացում կներկայացվեն՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2026–2027թթ․ աշխատանքային ծրագրի շրջանակներում առկա հնարավորությունները, հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան գործընկերության երկրների համար ռազմավարական նշանակություն ունեցող թեմաներին և գործիքներին։ Վեբինարը կանդրադառնա՝

  • «Հորիզոն Եվրոպա» 2026–2027թթ․ աշխատանքային ծրագրին՝ առանձնացնելով Արևելյան գործընկերության երկրներին համար առկա  հնարավորությունները,
  • Տարածաշրջանի համար ռազմավարական կարևորություն ունեցող թեմատիկ ոլորտներին ու ֆինանսավորման գործիքներին, օրինակ՝ գիտության մեջ արհեստական բանականությանը,
  • Ընդլայնվող երկրների համար նախատեսված մրցույթներին, այդ թվում՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացված Արևելյան գործընկերության երկրների համար,
  • Եվրոպական նորարարական խորհրդի (EIC) 2026թ․ աշխատանքային ծրագրին, ուշադրություն դարձնելով Ընդլայնվող (Widening) երկրներին հասանելի գործիքներին,
  • ԵՄ առաջիկա 10-րդ շրջանակային ծրագրին (FP10) և սպասվող ուղղությունների վերաբերյալ նախնական, քաղաքականության վրա կենտրոնացած հեռանկարներին,
  • Արևելյան գործընկերության տարածաշրջանի հետազոտական և նորարարական ոլորտի շահագրգիռ կողմերի միջև քննարկումներին, հարց ու պատասխանին և փոխգործակցության ամրապնդմանը։

Ովքե՞ր կարող են մասնակցել

Վեբինարը նախատեսված է հետազոտության և նորարարության ոլորտի ամենատարբեր շահառուների համար, այդ թվում՝

  • գիտնականներ և գիտահետազոտական կազմակերպություններ
  • Համալսարաններ և հետազոտական կենտրոններ
  • Բիզնեսներ, ՀԿ-ներ և նորարարական կազմակերպություններ
  • Ստարտափներ, ՓՄՁ-ներ և արագ զարգացող ձեռնարկություններ,
  • Ազգային կոնտակտային անձինք (NCP) և նորարարության աջակցման կազմակերպություններ
  • ԱԳ տարածաշրջանի այլ հետազոտական և նորարարական շահագրգիռ կողմեր

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել միջոցառման հայեցակարգում և օրակարգում։

Գրանցվելու համար անհրաժեշտ է մուտքագրել էլ. հասցեն և ստանալ անձնական գրանցման հղում, որը հնարավորություն կտա ավարտել գրանցման գործընթացը։

Leave a Reply