Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն նոր բրոքերային միջոցառումներ՝ նախատեսված 2026 թվականի սկզբին`
1․ CARE4BIO բրոքերային միջոցառում – 2026թ. հունվարի 21 – Բրյուսել, Բելգիա
Կլաստեր 6-ի՝ Պարեն, կենսատնտեսություն, բնական ռեսուրսներ, գյուղատնտեսություն և շրջակա միջավայր, ազգային կոնտակտային անձանց CARE4BIO ցանցը կազմակերպում է առցանց ձևաչափով բրոքերային միջոցառում Բրյուսելում՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2026 թվականի Կլաստեր 6-ի մրցույթներին: Միջոցառման նպատակն է համախմբել այն շահագրգիռ կողմերին, ովքեր պատրաստվում են դիմել 2026 թվականի մրցույթներին, և աջակցել վերջիններիս կոնսորցիումների ձևավորման հարցում։
Մասնակիցները հնարավորություն կունենան ամրագրել երկկողմ հանդիպումներ, ներկայացնել նախագծերի իրենց գաղափարները և գտնել համապատասխան գործընկերներ ինչպես Եվրոպայից, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Միջոցառումը նախատեսված է Կլաստեր 6-ի մրցութային թեմաներով հետաքրքրված բոլոր հնարավոր շահառուների համար՝ համալսարաններ, հետազոտական կենտրոններ, ՓՄՁ-ներ և խոշոր ընկերություններ, համայնքներ, ՀԿ-ներ և պետական մարմիններ։
Գրանցումը բաց կլինի մինչև բոլոր ազատ տեղերի սպառումը և կավարտվի ոչ ուշ, քան հունվարի 11-ը։
2․ KETs 2026 բրոքերային միջոցառում – 2026թ. փետրվարի 3 – 4 – Կարլսռուե, Գերմանիա
KETs (Key Enabling Technologies) ծրագրի 12-րդ Եվրոպական բրոքերային միջոցառումը նվիրված է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Կլաստեր 4-ի (Թվայնացում, արդյունաբերություն և տիեզերք), Կլաստեր 5-ի (Կլիմա, էներգետիկա և տրանսպորտ), և Կլաստեր 6-ի (Պարեն, կենսատնտեսություն, բնական ռեսուրսներ, գյուղատնտեսություն և շրջակա միջավայր) արդյունաբերական ուղղություններին։ Միջոցառումն իրականացվում է Թվային և Արդյունաբերական տեխնոլոգիաների Ազգային կոնտակտային անձանց (ԱԿԱ) ցանցի կողմից՝ Ձեռնարկությունների Եվրոպական Ցանց-ի (EEN) և մի շարք այլ ԱԿԱ ցանցերի հետ համագործակցությամբ։
Ծրագիրը ներառում է լիագումար նիստ, վեց թեմատիկ աշխատաժողովներ՝ նախագծերի առաջարկների ներկայացման հնարավորությամբ, ինչպես նաև առանձին երկկողմ հանդիպումներ։ Հիմնական թեմատիկ ոլորտներն են՝ մշակող և շրջանառու արդյունաբերությունները, հումքային ռեսուրսները, առաջատար նյութերը, էներգիայի կուտակումը (մարտկոցներ և ջրածին), արհեստական բանականությունը և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ):
Մասնակցությունն անվճար է, իսկ նախնական գրանցումը պարտադիր ։
Բրոքերային միջոցառումների նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև:
Բրոքերային միջոցառումների պարբերաբար թարմացվող ցանկին կարող եք ծանոթանալ այցելելով NCP_WIDERA.NET կայք։
ՆՇՈՒՄ․ Եթե արդեն գրանցվել եք բրոքերային միջոցառումներին մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

