Skip to main content

2023թ. սեպտեմբերի 8-ին, ժամը 10։00-14։00-ը, Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ)՝ ՀՀ ԳԱԱ Միջազգային կապերի վարչության հետ համագործակցությամբ, կանցկացնի Եվրամիության գիտահետազոտական «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված տեղեկատվական միջոցառում, որը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Նախագահության  գիտաժողովների դահլիճում (2-րդ հարկ)՝ ք. Երևան 0019, Բաղրամյան 24։

 

Միջոցառման ընթացքում կներկայացվեն՝

  • NCP_WIDERA.NET  նախագծի շրջանակներում ՀԵ համար նախապատրաստվող նախագծերի փորձագիտական վերստուգման հնարավորության և ՀԵ բրոքերային միջոցառումներին մասնակցելու գործուղման դրամաշնորհների ներկայացում,
  • «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ընդհանուր բնութագիրը և մասնակցության պայմանները,
  • Widening ենթածրագրի մոտակա մրցույթները (Twinning, Excellence Hub, ERA Chair և այլն),
  • «Հորիզոն Եվրոպա»-ի թեմատիկ ուղղություններով առաջիկա մրցույթների ներկայացում,
  • Funding and Tenders Portal-ից օգտվելու հիմնական քայլերը, գործընկերների որոնում,
  • Ինչպես գրել հաջող նախագծեր:

Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/2zxCvaVoN5PTg5J36

Գրանցման վերջնաժամկետ՝ 2023թ․ սեպտեմբերի 5-ը, ժամը 17։00։

Միջոցառման օրակարգը կուղարկվի գրանցված մասնակիցներին։

Հարցերի դեպքում գրել կամ զանգահարել՝
info@sipac.am
060 623 542, 010525432

Leave a Reply