Skip to main content

Ս.թ. մարտի 27-ին, Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության (COST Association) կողմից կկազմակերպվի COST գործողություններին նվիրված տեղեկատվական օր, որի ընթացքում կներկայացվեն՝

  • COST գործողություններին միանալու հնարավորությունները,
  • COST գործողություն սկսելու համար դիմումների ընդունման ընթացակարգերը,
  • Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության դերն ու ազդեցությունը,
  • COST գործողություններին միանալու առավելությունները, հատկապես երիտասարդ գիտնականների դեպքում։

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ միջոցառման նյութերը նախապես և հետագայում ստանալու նպատակով։
Մանրամասների և գրանցման համար կարող եք այցելել COST գործողությունների կայք։

Leave a Reply