Ս.թ. ապրիլի 10-ին ԳՆԳԱԿ հիմնադրամի թիմը անցկացրեց «Հորիզոն Եվրոպա»-ին նվիրված տեղեկատվական օր Ազգային պոլիտեխնիկական համալսարանում:
Միջոցառման ընթացքում քննարկվեցին մի շարք թեմաներ, ինչպիսիք են՝ «Հորիզոն Եվրոպա»-ի ընդհանուր կառուցվածքը, ինչպես դիմել բաց մրցույթներին և օգտվել Funding and Tenders հարթակից, Widening, 4-րդ և 5-րդ կլաստերների, Մարի Կյուրիի անվան մրցույթների աշխատանքային փաթեթները, COST գործողությունները, Euraxess Հայաստան հարթակը:
Միջոցառմանը մասնակիցները հղեցին իրենց հարցերը «Հորիզոն Եվրոպա»-ին մասնակցության և մրցույթներում հաջողության հասնելու հետ կապված: