Եվրոպական հանձնաժողովը, համագործակցելով Գիտական և նորարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (ԳՆԳԱԿ) հետ՝ որպես «Հորիզոն Եվրոպա» (ՀԵ) ծրագրի Ազգային կնտակտային անձանց համակարգման գրասենյակ, հրավիրում է Հայաստանի գիտնականներին և նորարարներին մասնակցելու «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հայտադիմումների նախապատրաստման թրեյնինգների շարքին, ինչպես նաև եվրոպական փորձագետների կողմից կազմակերպվող հայտադիմումների նախապատրաստման անհատական խորհրդատվական հանդիպումներին:
Երեք օր տևողությամբ հայտադիմումների նախապատրաստման թրեյնինգները ուղղված կլինեն «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում հնարավորությունների ներկայացմանը և հնարավոր դիմորդների մրցունակ հայտադիմուներ նախապատրաստելու հմտությունների զարգացմանը (հատուկ ուշադրությամբ՝ 2025 թվականի գարնան վերջում հրապարակվելիք մրցոյթների)։ Մինչդեռ հայտադիմումների նախապատրաստման խորհրդատվական հանդիպումների նպատակն է անհատականացված աջակցություն տրամադրել նախագծերի կոնկրետ առաջարկներ ներկայացնողներին:
Հրավիրում ենք մասնակցելու գիտնականներին, գիտատար և նորարական ձեռնարկությունների ներկայացուցիչներին, երիտասարդ հետազոտողներին և ասպիրանտներին օգտվելու այս բացառիկ հնարավարությունից։
Միջոցառումները տեղի կունենան Երևանում՝2025 թ. մայիսիի 12-ից 16-ը՝ ըստ գրանցման էջում նշված ժամանակացույցի։
Հետաքրքրվածներին խնդրում ենք գրանցվել մինչև 2025թ. ապրիլի 25-ը՝ ուրբաթ։